Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ․ ԽԱՊԿ 2020թ․ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2020 թվականի տարեկան զեկույցը:

Նշվում է, որ 2020 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար թերևս ամենալարված ու փորձություններով լի ժամանակաշրջանն էր՝ ԽԱՊԿ նախորդ բոլոր տարիների դիտարկումների համեմատությամբ։ Դա պայմանավորված էր նախ՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմով ու դրա լուսաբանման դժվարություններով, իսկ տարեսկզբից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խոսքի ազատության սահմանափակումներով։

«Թե՛ համավարակի հետ կապված արտակարգ դրության, թե՛ պատերազմի սկզբից հայտարարված ռազմական դրության ժամանակ ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց պաշտոնականից զատ, այլ տեղեկությունների հրապարակումը։ Առավել մտահոգիչ էր, որ այդ որոշումների իրականացումը վերահսկում էին ուժային կառույցները, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը` հաճախ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումներով։

Եթե համավարակի հետ կապված սահմանափակումների ընթացքում ԶԼՄ-ների հանդեպ վարչական տույժեր չկիրառվեցին, և ոստիկանությունը բավարարվեց ծանուցումներ ուղարկելով (32 դեպք), ապա նույնը չի կարելի ասել պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակահատվածի մասին․ 13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, մեկ դեպքում, երբ խմբագրությունը հրապարակումը չի հեռացրել, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամով։

Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերի թիվը հասել է 177-ի՝ նախորդ տարվա 134-ի դիմաց։ Արձանագրվել է նաև լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների 6 դեպք՝ 11 տուժողով։ Այս դեպքերից 4-ը տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած հավաքների ժամանակ, իսկ 2-ը Արցախյան պատերազմի օրերին՝ հակառակորդի կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիրախավորման արդյունքում։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա գրանցվել է 90 այդպիսի դեպք, ինչը 18-ով պակաս է նախորդ տարվա տվյալից։

2020 թվականին հիմնականում պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի ինտենսիվ հոսքը․ դրանց թիվը 72 է, ինչը նախորդ տարվա արձանագրված թվից պակաս է 20-ով։ Սա մեծ տարբերություն չէ, եթե հաշվի առնենք երկրում արտակարգ և ապա՝ ռազմական դրության հետ կապված իրավիճակը։

ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 61-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 1-ական՝ անձնական տվյալների պաշտպանության և քրեական իրավունքին վերաբերող հայցեր են, 9-ը՝ աշխատանքային վեճ։

Եվս 2 դեպքում լրատվամիջոցներն են դիմել դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման խնդրով։ Դատական հայցերի այս հոսքը մեծապես պայմանավորված է այն իրողությամբ, որ լրատվամիջոցների հրապարակումները լի են ատելությամբ, վիրավորանքով և զրպարտությամբ, կեղծ լուրերով ու մանիպուլյացիաներով։ Իսկ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի»,- նշված է զեկույցում։

 

Զեկույցի համաձայն, 2020 թվականին ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը մեդիային առնչվող մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք միշտ չէ, որ ընդունելի են եղել լրագրողական հանրության համար։ Այդ գործընթացներից ամենանշանակալին հեռարձակման ոլորտը կարգավորող՝ «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումն էր։ ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները խիստ քննադատական վերաբերմունք են արտահայտել դրա վերաբերյալ։

Այսուամենայնիվ, նոր օրենքն ընդունվել է, և դրան համապատասխան տեղի ունեցան հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար լիցենզավորման մրցույթները։ Հայտեր ներկայացվեցին 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սլոթերի համար: Հունվարին ՀՌՀ-ն հայտարարեց հաղթող ընկերությունների անունները:

«Լրագրողական շրջանակներում լուրջ մտահոգության տեղիք տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ առաջարկվում էր վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել:

Սուր քննադատության արժանացավ նաև ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որտեղ սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը խիստ պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում որևէ հանցանքի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։ Լրագրողական և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ այս փոփոխությունը համարեցին մահակ լրատվամիջոցների գլխին։

Պատշաճ համակարգված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող գործընթացները։ Դրանք խիստ հրատապ են հատկապես ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունն ապահովելու և առցանց մեդիայի գործունեությունը կարգավորելու առումներով։

Տարվա ընթացքում ԱԺ-ում մեկ այլ աշխատանքային խումբ էլ է գործել՝ ատելության խոսքի տարածումը քրեականացնելու խնդիրը քննարկելու համար, սակայն այս գործընթացն առայժմ սահմանափակվել է բանավեճերով»,- նշված է զեկույցում։