Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Երբ ասում ենք փախստական, այդ բառն արդեն իսկ խոսում է բոլոր խնդիրների մասին. Շուշիի արդեն նախկին քաղաքապետ. VIDEO

Շուշիից, Հադրութից և Արցախի Հանրապետության տարբեր շրջաններից բռնի տեղահանված մարդիկ այժմ բազմաթիվ խնդիրների առջև են հայտնվել․ կապված և՛ կենցաղի հետ, և՛ սննդի հետ, և՛ հագուստի հետ։ Այսօր` հունվարի 25֊ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի արդեն նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նա չի ժխտում, որ կան կազմակերպություններ և բարի մարդիկ, որոնք օգնում են, բայց դա բավարար չէ՝ ապահովված լինելու համար։

«Այսօր ցավալի է, որ, որտեղ բնակվում են՝ լինի Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում, վարձու բնակարանները աստղաբաշխական թվեր են կազմում, և, ճիշտ է, պետական հովանավորության տակ գտնվում են, բայց այդ գումարներով հնարավոր չէ վարձը մարել»,-ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նա նաև մտահոգիչ համարեց, որ աջակցության՝ 68+15 հազար դրամներից չեն օգտվում տղամարդիկ։

«Մի քանի անգամ ես հարցը բարձրաձայնել եմ, բայց ասում են՝ թող տղամարդիկ գնան, աշխատեն․․․ բայց ո՞րտեղ աշխատեն՝ աշխատանք չկա»,-արձանագրեց Արծվիկ Սարգսյանը։

Մարդիկ նաև բողոքում են, որ գումարները չեն նստում իրենց հաշվեհամարներին։

«300 հազարական դրամ գումար է տրվում, բայց օրենքի մեջ թերի բան կա. Շուշին և այն համայնքները, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բնակիչները պետք է օգտվեն 300 հազարից, այսինքն, օրենքի մեջ գրված է՝ ովքեր 3 և ավելի ամիսներ բնակվել են Շուշիում… էդ ո՞նց պարզենք՝ 3 ամիս բնակվե՞լ են, թե՞ 10 օր պակաս է եղել, խնդիրներ են առաջանում։ Կարող է պատահել՝ մարդիկ 3 ամիսը չեն բնակվել, բայց մի քանի ամիս առաջ իրենց տունն ու տեղն են թողել՝ կահույք է եղել, կահավորած բնակարաններ են եղել, բայց այսօր դրանք ոնց որ լրիվ մոռացվում են, քանի որ 3 ամիս չի բնակվել»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նրան հետաքրքրում է՝ հետագայում ո՞նց է լինելու այդ հարցը, որ մարդիկ, եթե հիմա 300 հազարից չեն օգտվում, բա իրենց էն ունեցվածքը, որ կորցնում են, ո՞նց է լինելու, էդ հատուցումը ո՞նց է լինելու․ «Մարդիկ ունեցվածք են թողել, թողել են ամեն ինչ, մարդիկ թողել են իրենց հիշողությունները, իրենց տան սրբություններն են թողել, և կարելի է գոնե ինչ-որ ձև մտածել, որ բոլորը օգտվեն թեկուզ այդ 300 հազար դրամներից»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ, երբ ասում ենք փախստական, այդ բառն արդեն իսկ խոսում է բոլոր խնդիրների մասին։ 

«Մարդիկ թողել են տուն֊տեղ և այն ամենը, ինչ ունեցել են և իրենց հագի շորերով դուրս եկել` մտածելով, որ մի քանի օրից հետ են վերաառնալու»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։