«Չելսիում» Ֆրենկ Լեմպարդին կարող է փոխարինել Բրենդան Ռոջերսը
Անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է փոխարինել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ Ռոջերսը Լեմպարդին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է, ով այս մրցաշրջանում հրաշալի ցուցանիշ է գրանցում «Լեսթերի» հետ։
Ընդգծենք, որ ամառային տրանսֆերային պատուհանին ծախսած մեծ գումարներից հետո լոնդոնյան թիմը ոչ մի լուրջ հաջողության չի կարողանում հասնել այս մրցաշրջանում։