Երկու աղջիկները դիմադրել են 15 տղաների. քաղաքացի դիտորդը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ աննախադեպ թվով իրավախախտումներ են կատարվել հանրաքվեի օրը:
«Բազմաթիվ տեղերում ուղղակի հերոսական պայքար է մղվել ընտրախախտումների դեմ: Այնպիսի դեպքեր են եղել, երբ երկու աղջիկ դիմադրում էին 10-15 տղաների, մինչև որ հասանք և աջակցություն ցույց տվեցինք նրանց»,- հավելեց Իոնիսյանը: