Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Մամուլ

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի համար պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ ՄԻՊ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատված․

-Պարո՛ն Թաթոյան, ՄԻՊ գրա­սենյակն ինչպե՞ս է հավաքում ռազմագերիների, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցա­գործությունների վերաբերյալ տեղեկությունները, ի՞նչ աղբյուրնե­րից, հավաքագրումից հետո ո՞ւմ եք ուղարկում:

-Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից՝ կլինեն ներպետա­կան մարմինները, հրապարակա­յին աղբյուրները, մեր տղաների ազգականները, ընտանիքները և մեր մոնիթորինգի արդյունքները: Պետք է մի բան նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպա­նը քննչական գործառույթներով օժտված չէ, հետևաբար, ՀՀ ՄԻՊ-ը քրեական գործի քննություն անելու իրավունք չունի, դրա համար է, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, և մենք նաև շատ արդյունավետ համա­գործակցում ենք Քննչական կոմի­տեի մեր գործընկերների հետ, կարող եմ ասել՝ ամենօրյա ռեժիմով: Մեր արձանագրած տեղեկությունները՝ զեկույցների, փակ զեկույցների տեսք­ով, դրանից բացի, պատերազմական հանցագործությունների մասին տվյալները ամփոփված, ուղարկված են ընդհանուր իրավազորություն ունեցող տարբեր երկրներ՝ քրեա­կան հետապնդումներ նախաձեռնե­լու խնդրանքով, ուղարկվում են միջազգային կառույցներին, մեր Արտգործնախարարություն, մյուս մարմիններին և այլն:

-Ադրբեջանը մեր ռազմագերի­ների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, Հայաստանն ի՞նչ կա­րող է անել:

-Ադրբեջանի այդ քաղաքա­կանությունը, նման իրավական գործընթացներ նախաձեռնելը, քրեական գործ հարուցելը, ձերբա­կալելը, կալանավորելը և այլն, կոպտորեն հակասում են միջազգա­յին մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանն ակնհայտորեն չարաշահում է իրավական գործընթացները, հարցը քաղաքականացնում է, արհեստականորեն ձգձգում է, սակայն ուզում է ցույց տալ, որ չկա արհեստական ձգձգում, քանի որ ինքն իբրև քրեա­կան վարույթ է նախաձեռնել: Դա ակնհայտ հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին նաև այն իմաստով, որ մեր տղաները, այդ թվում՜ 62+2 հոգին, Արցախում իրա­կանացրել են իրենց իսկական զինվո­րական ծառայությունը, կատարել են իրենց սահմանադրական պարտականությունը: Ադրբեջանցիներն ասում են, թե իբր թե, Հայաստանը նրանց ուղարկել է սպանություններ կատարելու համար՝ զինված ուժերի և քաղաքացիական անձանց նկատ­մամբ: Դա իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի, որովհետև նրանք այնտեղ են եղել որպես զորակոչված ծառայողներ՝ Հայաստանի զինված ուժերում ծա­ռայելու նպատակով, իսկ զինված ուժեր զորակոչված անձանց նկատ­մամբ միջազգային մարդասիրական իրավունքը տարածում է պարտադիր կանոններ, որ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն, և նրանց նկատմամբ որևէ քրեական գործ չի կարող հարուցվել:

-Կան պատգամավորներ, որոնք նշում են, թե գերիների թիվը հրա­պարակելով՝ նրանց վտանգի տակ կդնեն. Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Մենք մեր գործընկերների հետ շատ պատշաճ աշխատում ենք, շատ հարգանքով ենք վերաբերվում նրանց աշխատանքին, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, ՊՆ-ն է, ԱԱԾ-ն է, Քննչական կոմիտեն և այլն: ՄԻՊ-ը, իհարկե, տիրապե­տում է այն թվին, որ, իմ կարծիքով, կան Ադրբեջանում գերության մեջ պահվող մարդիկ, բայց մեզ անհրա­ժեշտ է, և ես կարևոր եմ համարում, որ պետական իրավասու մարմինը դա հրապարակի, որ մենք դա օգտա­գործենք նաև հրապարակային նա­մակներում, որ այլ քննարկումներում մենք կարողանանք մեր ճնշումնե­րը մեծացնել: Առնվազն 2 տեսա­կի կատեգորիա կա՝ մեր գերիների թվի առումով, մեկն այն է, որ անվիճարկելի, օբյեկտիվ բնույթի ապա­ցույցներով հաստատված է, որ կան Ադրբեջանում: Ընդ որում, մենք հիմք չպետք է վերցնենք այն թիվը, որ ադրբեջանցիներն են հաստատել, այլ որ մենք տեսանյութով նայեցինք, տե­սանք, որ մեր տղան Ադրբեջանի վե­րահսկողության տակ է անցել, մենք դա պետք է չափանիշ ընդունենք: Սա մի կատեգորիա է: Այսինքն՝ ապացույցներով, տեսանյութերում երևացող, որ մարդիկ տեսնում և ճանաչում են: Երկրորդ կատեգորիա­յում մեր այն տղաներն են, որոնց վերաբերյալ, օրինակ, տեսանյութ չկա, այլ աղբյուրներից ենք տեղեկացել, կասկածում ենք և այլն: Այդ դեպքում մենք ազատություն ունենք ասելու, որ, օրինակ, առնվազն 200 հոգի կամ, պայմանականորեն, առնվազն 100 հոգի գերի կա: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողա­նանք օբյեկտիվորեն ասել, որ մենք առնվազն այս թվով գերիներ ունենք այնտեղ: Մենք պետք է այս 2 կատե­գորիան զատենք իրարից: Խոսքը չի վերաբերում ցուցակներին, խոսքը վերաբերում է թվի հրապարակմա­նը: Պետությունը թիվը հրապարակելով՝ կկանխի նաև հնարավոր մանիպուլյացիան, այսօր մարդկանց մեջ շատ են, չէ՞, թվեր պտտվում, մեկն ասում է՝ 500, մյուսը՝ 700 և այլն, պետությունը սրան վերջ կդնի, կասի՝ ժողովուրդ ջան, ես պատշաճ աշխատում եմ, ահա՝ այսքան թիվ կա, և միջազգային հանրությանն էլ պետք է ասի՝ ես 2 կատեգորիա ունեմ, և քանի որ Ադրբեջանը մեզ անընդհատ խոչընդոտում է, ես տեսանյութերով և այլ ապացույցնե­րով այս թվով գերիների հարցում համոզված եմ, դա օբյեկտիվ ապա­ցույցներով է հաստատվում, բայց ես նաև շատ հիմքեր ունեմ ենթադրելու, որ, օրինակ, ևս առնվազն 50 հոգի ունեմ այնտեղ: Հասկանում եք՝ մենք այսպես պատասխանատվությունը նաև թողնում ենք Ադրբեջանի վրա, իսկ հիմա... մենք թվեր չենք հայտա­րարում, իսկ Ադրբեջանը... Ադրբեջա­նը նույնիսկ թիվ չի էլ հայտարարում, մեր 62+2 տղաներին ինքն ասում է «մի քանի տասնյակ», թիվ չի ասում, հասկանում եք՝ օգտվելով նաև այն առիթից, որ մենք էլ թիվ չենք ասում: Օրինակ՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոնկրետ թիվ եմ տվել: Թող հանկարծ շահարկում չանեն, թե մենք մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել կամ չենք կարողանում տվյալներ հավաքել: Հարցը հետևյալն է, որ իրավասու մարմինը թիվ հրապա­րակի, որ մենք ամեն կյանքի համար պատասխանատվությունը թողնենք Ադրբեջանի վրա։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: