Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Հասարակություն

Եթե Շուշին հայկական չէ, ինչո՞ւ տղերքը զոհվեցին․ հայը հիմա՞ր էր, որ իր որդուն ուղարկեց ադրբեջանական քաղաքը պաշտպանելու, թե՞ այն այդպիսին դու դարձրիր

Արդեն 2 օր է համացանցն ու մամուլը ողողված են քննարկումներով՝ կապած Փաշինյան Նիկոլի՝ Ազգային ժողովում արված հայտարարության հետ։ Գուցե կրկին չանդրադառնայիք այս հարցին, եթե նրան՝ մեկը մյուսի հետևից, չկրկնեին մանկլավիկ դարձած պատգամավորները։

Ակնհայտ էր, որ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Փաշինյանն ասես Ադրբեջանից ուղարկված լոբբիստ լիներ․․․ (Այստեղ թեթև դադարով մի փոքր շեղվենք բուն ասելիքից: Հիշեցի Լուսինե Բադալյանին՝ Լուլույին, որը պաշտում էր թուրքերին ու խոնրահվում նրանց առջև, որովհետև նրանք փայլուն լոբբինգ ունեն։ Երևի դրա համար Լուսինեն որոշեց մնալ ադրբեջանական լոբբիստի կողքին․․․ ինչևէ․․․ )։

Ըստ էության, Փաշինյանի համար արդեն միևնույնն է ինչ կասի․ նա փորձում է ամեն գնով, ամեն կերպ արդարացնել իրեն, որպեսզի մի փոքր ավելի կարողանա իշխել ու ով գիտե՝ հավանաբար նաև ավարտին հասցնել այն, ինչ դեռ պետք է բերի հայերի գլխին․․․

Նա մեծ հույսեր է կապում ընդդիմության հետ, և չի դադարում իշխանությունը պահելու համար բանակցել նրանց հետ և փորձել գնալ կոմպրոմիսների։ Բայց մինչ ընդդիմությունը մտածում է Փաշինյանի կողմից իրեն առաջարկված դերի ու տեղի մասին, Նիկոլը շարունակում է իր խոսքն ու գործը համահունչ դարձնել։ Եթե նախկինում նա ասում էր մի բան ու հակառակն անում, ապա հիմա, իր անթաքույց սերն ու աջակցությունն է ցույց տալիս Ադրբեջանին։

Փաշինյանի հռետորական հարցը, թե «Ուզում եք ասել՝ 90% ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն քաղաք է», մեծ աղմուկ բարձրացրեց ու նեղը գցեց իմքայլականներին, քանի որ նրանք ստիպված էին իրենք պատասխանել իրենց քաղաքական կնքահոր հարցին, ասել է թե՝ միաժամանակ հայտնել նաև նրա տեսակետը․․․ 

Բայց որքան էլ քայլարածները փորձում էին զգույշ լինել՝ իրենց ձայնային ելևէջների նմանվող բլթոցներով, նրանք՝ մեկը մյուսից առավել անհիմն ու անհեթեթ պարզաբանումներ էին անում․․․

 

Իմքայլականները, որոնք վաղուց արդեն պետք է դուրս եկած լինեին խմբակցությունից ու ՔՊ-ից, փորձում են դուրս գալ իրենց շեֆի խոսքի տակից ու պողոսներին բացատրել, թե իբրև Նիկոլի հայտարարությունը «տրամաբանության հետ կապված խորություն ունի» և ոչ չի հասկանում. մեղմ ասած՝ հիմար է․․․

Հիմա հարց իմքայլականներին․․․ իսկ կարո՞ղ եք այդ նույնը բացատրել նաև թուրքերին, ադրբեջանցիներին, որոնք Հայաստանի ղեկավար Փաշինյանի խոսքը՝ տեսանյութով, իրենց համար դրոշակ են դարձրել ու ծածանում են՝ տարածելով ու ապացուցելով աշխարհին, որ ադրբեջանցին ճիշտ էր ու հայը սխալվեց․․․

 

Ընդհանրապես, ձեր հռետոր վարչապետը կարո՞ղ է ինքը պատասխանել հարցին, թե ինչ է նշանակում հայկական է կամ հայկական չէ։ Իսկապե՞ս չեք գիտակցում, որ դա թշնամու ջրաղացին ջուր լցնել է նշանակում, դա ադրբեջանական լոբբինգ է․․․

Եթե Շուշին հայկական չէ, բա ինչո՞ւ մեր տղերքը իրենց կյանքը տվեցին, որ Շուշին պաշտպանեն, հայը հիմա՞ր էր, որ իր որդուն ուղարկեց ադրբեջանական քաղաքը պաշտպանելու համար․․․

Ի վերջո, մեր հարևանի տանը 20-30 տարի առաջ թուրքեր են ապրել․ կինը շուկայում կանաչի էր վաճառում, ամուսինն էլ՝ փողոց էր մաքրում, ապրում էին․․․ հիմա այդ տրամաբանությամբ պետք է գան-ապրե՞ն․․․ Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի գյուղերից մի քանիսը հայկական չեն․ ադրբեջանցիները եկել էին, գյուղեր էին հիմնել ու ապրում էին․․․․ այս տրամաբանության մեջ դրանք պետք է տանք իրե՞նց․․․ 

Սո՛ւտ է, թե այս ամենը տալով խաղաղություն է լինելու․․․ սո՛ւտ է, թե Նիկոլը փրկեց մնացած 25000-ին (հայտնի չէ, թե ինչպես է հաշվարկել), սո՛ւտ է, թե այլևս պատերազմ չի լինելու․․․ Մենք, ինչպես 90-ականներին, կրկին Արցախ ունենք վերադարձնելու, Շուշի ունենք հետ վերցնելու և դեռ չվառված մոմեր ունենք՝ Սուրբ Ղազանչենցոց եկեղեցում վառելու․․․ մենք կռիվ ունենք տալու և ապացուցելու, որ հայը ճիշտ էր՝ թուրքը հայրենիք չունի․․․

Վերջում հորդոր քայլածներին՝ դուք պարտավոր չեք մեկնաբանել ամեն մի տմարդ կամ հռետորական հայտարարություն (ինչպես կուզեք անվանեք), որը կանի ձեր ղեկավարը՝ մարդ, ով Ադրբեջանի լոբբինգով է զբաղված, ով զրահաբաճկոնով է ԱԺ գալիս,  ով իր քաղաքացուց փախեփախ է ման գալիս․․․ Դուք, նրան կրկնելով ու արդարացնելով, ձեզ ավելի վատ դրության մեջ, քան կաք, ինքներդ եք դնում․․․

Խոսեք հասկանալով, ոչ թե հիպնոզի մեջ գտնվողի նման կրկնելով, թե օրինակ՝ այսքան շատ գերի երբևէ չենք վերադարձրել․․․ իսկ հարց տվե՞լ եք՝ այդքան շատ գիրեներ երբևէ ունեցե՞լ ենք․․․

Մնացեք մարդ տեսակի մեջ ու հիշեք՝ Շուշին միշտ էլ հայկական քաղաք է․․․

Արմինե ՄԿրտումյան