Հալեպը հրթիռակոծվել է. կան զոհեր
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը, այս մասին հաղորդում RIA Novosti-ին: 1 արկ պայթել է ՌԴ-ի նախկին հյուպատոսության շենքի մերձակայքում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով սպանվել է 3 խաղաղ բնակիչ։
«Արկերից մեկն ընկել է Հալեպի Ալ-Մուխաֆազ թաղամասում։ 3 մարդ սպանվել է, 5-ը ստացել են վնասվածքներ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: