Իշխանությունն ու արդար ընտրությունները անհամատեղելի են. Ս. Դեմիրճյան
Դեկտեմբերի 6-ի կեղծված հանրաքվեն լրացրեց կեղծված ընտրությունների ցանկը։ Այս մասին Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
«Հօդս ցնդեցին իշխանությունների հավաստիացումները՝ ազատ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ, կեղծիքները կրում էին համակարգային բնույթ»,- ասաց Դեմիրճյանը:
Նրա խոսքով` հանրաքվեն ցույց տվեց, որ այս իշխանությունն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են:
«Կեղծված ընտրություններով մեր երկիրն ապագա չունի։ Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը՝ հանուն երկրում օրինական իշխանության ձեւավորման»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը։