«Մեր ոգին, մեր դուխը մեր գործից պետք է երևա». Րաֆֆի Հովհաննիսյան
«Մեր ոգին, մեր դուխը մեր գործից պետք է երևա: Մենք միասին կազմելու ենք Նոր Հայաստանի սահմանադրական իշխանությունը»:
Ազատության հրապարակում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը :
«Մեր ճշմարտության պահն է, Հայաստանի քաղաքացու ճշմարտության պահն է, և մենք հիմա պետք է որոշենք, թե որ ճանապարհն է, որ մեզ միացնելու է»,- ասաց նա` կոչ անելով նախագահ Սարգսյանին հրաժարական տալ: