Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին. ARM24.net
Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:
Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:
Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղեկացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ:
Մանրամասներրը՝ սկզբնաղբյուր կայքում