Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Վազող տողեր

«Տուն լահմաջոյում» ինչպես տանը` ամեն ինչ համեղ է ու ախորժելի (լուսանկարներ)

2008թ-ն էր, երբ Տերյան 23 հասցեում բնակվող Ջանիբեկյանների ընտանիքը, երկար մտորումներից հետո իրենց բնակարանի տեղում պանդոկ հիմնեց: «Տուն լահմաջո» անունն ընտրեցին ու այդ օրվանից «Տանը» բոլոր հյուրերին սրտաբաց ընդունեցին:
Թե «ինչու հենց պանդոկ բացելու գաղափարը հաղթեց» հարցին միանգամից գալիս է լրացնելու պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանի պատասխանը` ամուսինը՝ Էդուարդ Ջանիբեկյանը շատ հյուրասեր է և համեղ պատրաստել գիտի: Տիկին Արմինեն հիշում է, երբ իրենց տուն հյուր էին գալիս, միշտ կատակում էին, ասում էին` «էս օբյեկտում լավ հաց են տալիս»:

Սկզբից «Տուն լահմաջոյում» առաջարկվող մենյուն այդքան էլ մեծ չէր`լահամջո, պիցցա ու աջարական խաչապուրի: Փոխարենը գնալով մեծանում էր այցելուների քանակը: Օրվա պահանջ էր դառնում մատուցվող տեսականու ընդլայնումը:

Այստեղ տիկին Արմինեն կրկին ամուսնուն՝ պարոն Ջանիբեկյանին հիշեց. «Այսօր ամեն ինչ առաջարկում ենք, թե հայկական խոհանոց ու թե վրացական, Էդուարդի կարգախոսն է`չէ բառը չպետք է լինի, փորձում ենք,որ չլինի: Հենց այդպես` այցելուների, տան անդամների ու ընկերների պահանջները բավարարելու արդյունքում էլ «Տուն լահմաջոն» այսօր շատ մեծ ու չկրկնվող ճաշացանկ ունի:

Օրինակ, ճաշացանկում կարելի է հանդիպել «Մարավիլա» անունով ուտեստի: Սա սիրելի հարսիկի ցանկությամբ ճաշացանկում տեղ գտավ, երբ նա ցանկացավ առանց միս մատուցել: Խոհարարները զարմացրին յուրահատուկ նորարարությամբ, որը հետագայում սիրվեց ու մտավ ճաշացանկ:

Ճաշացանկում նաև «Շտապ օգնություն» կգտնեք: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է` նախատեսված է բոլոր շտապող մարդկանց համար: Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, բայց համը բերանում մնում է շատ ավելի երկար ժամանակ:

Առհասարակ, «Տուն լահմաջոյում» կարելի է գտնել աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի: Գործում է նաև առաքման ծառայություն: Այցելուների պակաս այստեղ չունեն, բոլոր գուրմանները հասցեն լավ գիտեն, սիրված այս վայրում համեղ սնունդին լրացնելու են գալիս բարձրակարգ սպասարկումն ու սրահների գեղեցիկ ու հնաոճ ձևավորումը:

Հարցին, թե ինչու՞ են հյուրերը այդքան շատ սիրում իրենց «Տունը», տիկին Արմինեն պատասխանում է.

«Իմ կարծիքով դրական աուրան է պատճառը, որ տիրում է այստեղ, երկրորդը` մեզ մոտ իրականում ամեն ինչ համով է, հոգի կա դրված: Բացի այդ ամեն ինչը պատրաստում ենք միայն թարմ բաղադրիչներից, որոնք անձամբ գնում է ամուսինս», - ասում է նա:

Ես և ինձ նման շատերն էլ կարող էին ասվածը կասկածի տակ դնել, եթե ականատես չլինեինք տեսարանին. Տիկին Արմինեի թոռնիկը`1 տարեկան 7 ամսական, այնքան մեծ հաճույքով էր վայելում լահմաջոն, որ կարող էր գրգռել անգամ բուսակերների ախորժակը:
Պանդոկը այցելուների հետաքրքրությունը շարժում է դեռ մուտքի դիզայնով: Հին կճուճներ, սայլի մեծ անիվ, փայտե սեղաններ ու աթոռներ: Երբ հետաքրքրությունը բավարարելու պահանջով այցելուն բացում է պանդոկի դուռը, աջ կողմից միանգամից ուշադրություն է գրավում փուռը, որտեղ պատրաստվող համեղ ու անուշահոտ խորտիկները եփվում են հենց այցելուի աչքի առաջ: Դե իսկ ներսում արդեն հայտնվում ես պատմական արժեք ներկայացնող փոքրիկ մի քաղաք հիշեցնող սրահում: Շուրջ բոլորը թանկարժեք հիշողություններ արթնացող հնությունն է` խորհրդային հեռուստացույց, ռադիո, ֆոտո, հեռախոս, պատիֆոն ու անգամ երկրորդ կյանք ստացած քարեր ու տախտակներ:

«Ամուսինս հնություն շատ է սիրում, ամեն ինչ հավաքել էր վաղուց ու տեղափոխեց այստեղ: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց էնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի», - պատմում է տիկին Արմինեն:

Այդ հիացմունքը պատում է նաև յուրաքանչյուր այցելուի, հատկապես երբ իմանում են, որ շինության պատերի մեջ երևացող քարերն էլ հին շենքի քարերն են տեղ գտել:
Հնի ու նորի նման յուրօրինակ համադրությունն այստեղ միայն տրամադրություն է ստեղծում: Ներսում մթնոլորտն այնքան ջերմ է, որ քեզ «Տանն» ես զգում: Պատի վրա էլ սև ու սպիտակով հին Երևանի նկարն է` Մաշտոցի պողոտան, ու թվում է թե նկարի տրամվայը դեպի քեզ է շարժվում:

Պատահական չէ, որ «Տուն լահմաջոն» նաև շատ զբոսաշրջիկների համար է սիրելի վայր դարձել: Շատերը օդանավակայանից, ճամպրուկներով միանգամից այստեղ են շտապում:
Հավատարիմ դարձած հյուրերի թիվն էլ այստեղ մեծ է: Գուրմանները գալիս են ամեն անգամ`երբ համեղ սնվելու ցանկություն են ունենում:

«Շատ հյուրերի հետ արդեն այնքան ենք ընկերացել, որ այսօր ընտանիքներով ընկերություն ենք անում: Նույնիսկ հյուրեր ունենք, որ այնքան շատ են եկել,որ իրենց մշտականներ ենք ասում: Պանդոկի 10-ամյակի առթիվ էլ իրենց պատվոգիր տվեցինք, որի վրա հենց այդպես էլ գրված էր` տրվում է մշտականներին», - պատմում է պանդոկի տնօրենը:

«Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը:Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»: