ՀՅԴ-ն «Այո»-ի կողմնակից է, բայց ողջունում է «Ոչ» ասողներին
«Կեղծարարության մասին ոչ բոլոր ազդանշաններն էին համապատասխանում իրականությանը: Սակայն խախտումներ կային: Իսկ եթե հարցնում եք, թե որտեղից են դրանք, պատասխանը մեկն է` ներկայիս ընտրական համակարգից»:
Այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա նկատեց, որ սահմանադրության փոփոխությունն էլ հենց կբարեփոխի այդ համակարգը:
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը «Ոչ» ասողներին, ապա ՀՅԴ-ն ողջունում է մարդկանց սոցիալական բողոքը:
««Ոչ»-ի դիմաց նշան դնելը այդ մարդկանց համար իշխանության, այլ ոչ թե Սահմանադրության դեմ նշան դնել է։ Սակայն մարդկանց համար գլխավորը դա չէ, այլ ինչ-որ կերպ իրենց ձայնը հասցնելը եւ իշխանությանը ցույց տալ, որ իրենք դժգոհ են կյանքից։ Նման «Ոչ»-ը մենք կարող ենք միայն ողջունել»,- ասել է Ռուստամյանը։