Հանրաքվեում հայբուդո՞ւր էր. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր չմիացավ խորհրդարանական նիստը բոյկոտելու որոշմանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ նա բացատրեց, որ այդ որոշումը կայացրել էր ոչ թե խմբակցությունը, այլ՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:
«Էդ որ ասում են՝ նույն դահլիճում հնարաքվեից հետո այլևս նրանց կողքին չեն կարող լինել, Մարտի 1-ից հետո փաստորեն կարելի էր նստել. ավելին՝ ավելին՝ մեկ րոպե լռությամբ հարգել տասը զոհի հիշատակը: Իսկ հանրաքվեում հայբուդո՞ւր էր, չի կարելի՞ լինել նույն դահլիճում»,- նկատեց Փաշինյանը: