Չե՛նք թողնելու մարսեք, 100 տոկոս չե՛ք մարսելու․ Արման Աբովյանի կոշտ պատասխանը Արփի Դավոյանին (տեսանյութ)
Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, արդեն հելել եք, բաներ եք խոսում՝ ընդդիմությունը խնդիր է: ԱԺ ամբիոնից՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա հավելեց, որ ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու այսօրվա իշխանությունների համար:
«Պատրաստ եղեք, այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, 100 տոկոս իմացեք, չե՛նք թողնելու մարսեք, 100 տոկոս չե՛ք մարսելու: Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում, ի՞նչն է շահարկում, մեծ ստատուսներ էիք գրում՝ գնում ենք գերու հարց լուծենք, լուծեցի՞ք»,- ասաց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․