Դեմքով ճանաչելի մարմիններ կան, որոնք երկար ժամանակ դիահերձարանում են․ Ղուկասյանը հարազատներին խնդրում է ԴՆԹ թեստ հանձնել (տեսանյութ)
Կան ԴՆԹ-ով անցած մարմիններ, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն արդեն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս տանեն: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նա տեղեկացրել է, որ վերջին 2 օրերին որոնողական աշխատանքներ կատարվել են. «Եվ ողջերի համար են մտել, և մարմինների համար: Երեկվանը էլի երեք մարմին է եղել, այսօր էլ է 3 մարմին եղել: Ողջերի պահով զրո է, բայց գոնե էլի թույլ տալիս են, որ տղերքը մտնեն, աշխատեն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։