ԻՊ-ը յուրաքանչյուր ամիս 80 մլ դոլար եկամուտ ունի
Յուրաքանչյուր ամիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանում է ավելի քան 80 միլիոն դոլարի եկամուտ, որի 43 տոկոսը՝ նավթի վաճառքից, հաղորդում է РИА Новости-ին։ Տոկոսային հարաբերությամբ մնացածը բաժին են հասնում թմրավաճառությանը, պատմական արժեքների անօրինական վաճառքին, էլեկտրաէներգիայի մատակարարումներին և նվիրատվություններին։
«IHS-ի անցկացրած բաց աղբյուրներից, այդ թվում՝ սոցիալական ցանցերից ստացված հետախուզական տվյալների վերլուծությունը վկայում է, որ «Իսլամական պետության» ընդհանուր ամսական եկամուտը 2015 թվականի վերջին կազմում է մոտ 80 միլիոն դոլար»,- հայտնել են կենտրոնից։