Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Արցախյան պատերազմը տեղափոխվել է Հայաստանի տարածք, սակայն վարվում է այլ մեթոդներով. Թևանյան

Արևմտաթուրքական ուժերի շուրջ 300 տարի տևող հակամարտությունը շուտով սրացման նոր ալիք է արձանագրելու: Փորձելու են ներսից պայթեցնել Ռուսաստանն այնպես, ինչպես բոլշևիկների ձեռքերով արեցին 1917-ին, քանզի գիտեն, որ ռազմական ճանապարհով չեն կարողանալու ծնկի բերել պուտինյան Ռուսաստանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Դրսի ուժերը գտել են ռուսական փաշինյաններին՝ նավալնիներին ու նրանց ձեռքերով ուզում են ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը կյանքի կոչել: Դրանից հետո արդեն կզբաղվեն Չինաստանով (այս ամենի արանքում Իրանի հարցն ավտոմատ կլուծվի):

Մեզ համար այս կռվում վտանգավորն այն է, որ Ռուսաստանի թշնամիները որպես գործիք կիրառելու են նաև նիկոլական Հայաստանը: Դա է պատճառը, որ արևմտաթուրքական ուժերն ատամներով են պահում Փաշինյանին:

Պատահական չէ, որ Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը, որը Փաշինյանի իշխանության փայատերն է, կրկին ակտիվացել է ու մեծացրել հակառուսական քարոզը:

Ռուսաստանի թշնամիները դժգոհ են, որ իրենց ոչ միայն չհաջողվեց Նիկոլի ձեռքերով մինչև վերջ ոչնչացնել Արցախը, այլ դեռ մի բան էլ ռուսական զորքը մտավ Արցախ: Թուրքիան ու Արևմուտքը դժգոհ են մնացել այդ փաստից: Արցախյան պատերազմն, ըստ այդմ, կանգ չի առել: Այն տեղափոխվել է Հայաստանի տարածք ու վարվում է այլ մեթոդներով:

Արևմտաթուրքական ուժերը Ուկրաինայից մինչև Հայաստան, հյուսիսային Կովկասից մինչև միջին Ասիա փորձում են թեժ գոտիներ ձևավորել Ռուսաստանի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան ընտրությունները վերածել գունավոր հեղափոխության: Այս սցենարում մեծ դերակատարում է վերապահված Թուրքիային, որի հետ հակադրությունից ամեն կերպ ձգտում է խուսափել ՌԴ-ն, բայց Նիկոլն ամեն ինչ անում է այդ հակադրությունը Հայաստան տեղափոխելու և թուրքական կապիտալը ռուսականի դեմ հանելու համար:

Պարզ է, որ արևմտաթուրքական սցենարի իրագործման դեպքում Հայաստանը ոտքի տակ է ընկնելու և վերանալու է քարտեզի վրայից, բայց դա մեր թշնամիներին, բնականաբար, չի հետաքրքրում:

Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանն այն պարզ պատճառով, որ միայն այդ դեպքում ինքը կարող է խուսափել դատական պատասխանատվությունից: Փաշինյանի ու մեր թշնամիների շահերն, ըստ այդմ, համընկնում են:

Մեզանից շատ բան է կախված, և մենք ունենք կարճ ժամանակ (մի քանի ամիս)՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու: Առաջին քայլը՝ նիկոլական իշխանությունից ձերբազատվելն է: Ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու միասնական քայլերի գնալ: Դավաճան է ոչ միայն Նիկոլին սատարողը, այլ նաև կրավորական կեցված ընդունողը: Ու արդեն կապ չունի, որ կրավորական մարդը չի գիտակցում իր դավաճանությունը. արդյունքը նույնն է:

ՀՀ-ի ու պուտինյան Ռուսաստանի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու ազգ կոչվել»,-գրել է Թևանյանը: