Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Ըստ Նիկոլի ծրագրի` հիմա ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր. նա թքած ունի, որ զրպարտությունը խստորեն պատժվում է միջազգային հարաբերություններում. Մինասյան

Արցախից ազատվելու Նիկոլի ծրագիրը իր մեջ չէր ներառում դրական արդյունքներ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից: Այս ձախողման մեղքը պետք է ինչ-որ մեկի վրա բարդել: Ըստ ծրագրի՝ այժմ ամեն ինչում մեղավորը Ռուսաստանն է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ Վովաեւիչը գրում է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը` լի ստերով, կեղծիքներով եւ մանիպուլյատիվ հնարքներով: Մեջբերում. «2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը: Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն․․․»:

Բերված հատվածում Նիկոլը, փաստորեն, մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին մեր երկրի ազգային շահերն անտեսելու մեջ: Պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ առաջարկները չեն պարունակում հայերի համար կարեւոր Արցախի կարգավիճակի հարցը, նա ստում է այնքան, որ այդ առաջարկները համարում է այնքան հակահայկական, որ նույնիսկ «ծախված նախկինները» մերժել են դրանք: Նա թքած ունի, որ այդ ամենը սուտ է, որ այդպիսի զրպարտությունը խստորեն պատժվում է միջազգային հարաբերություններում, և որ նրա ստերից հերթական անգամ տուժելու է ոչ միայն մեր երկիրը, այլև մեր կենսական շահերը: Բանակցությունների ձախողման համար մեղավորը Ռուսաստանն է՝ շատ հարմար թիրախ է նրա կողմնակիցների, ֆեյսբուքյան վերլուծաբանների և սորոսական գործիչների համար:

Հիշո՞ւմ եք, ինչպես նա գրեց Մոսկվայում ռազմագերիների ազատման հարցը քննարկելու առաջնահերթության մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես արդեն Մոսկվայում մամուլի առջեւ նա աքլորանում էր՝ խոսելով Արցախի կարգավիճակի մասին: Այս երկու հարցերի վերաբերյալ դրական արդյունքներ չստանալով Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ՝ նա այդ ձախողումը բարդեց Ռուսաստանի վրա, որը «չօգնեց և չհասավ»:

Նետված ոսկորը արագորեն բռնեցին նիկոլամետ ԶԼՄ-ները, նրա ֆեյքերի բանակն ու հայ արեւմտամետները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց Փաշինյանին. ««Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ:

Երևանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը եւ այլն: Ուստի պնդումը, որ թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»: Եվ, ընդգծելով սուտը, Պոպովը ավելացնում է. «Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկները» ...

Պաշտոնապես հերքված նիկոլյան սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Նիկոլը, անձամբ համակարգելով ռուսաֆոբական տրամադրությունները, իր առջև երկու նպատակ է դնում: Նախ, նա ձգտում է «հականիկոլիզմը» փոխարինել ռուսաֆոբիայով՝ Ռուսաստանին դարձնելով գլխավոր մեղավոր: Երկրորդ, հող է նախապատրաստում աշխարհաքաղաքական մանեւրների համար, որոնք սպառնում են հայերի եւ Հայաստանի համար վերջնական աղետով»: