Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Հունվարի 11-ից հետո գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա. Չալաբյան

Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։ Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։ Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Իրականում, այս խնդիրը խիստ տարողունակ է, և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի։ Այս խնդրի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը նախկինում արդեն Վրաստանի տարածքով ելք էր ստացել Ադրբեջան, և դարձել էր այնտեղից արտահանվող նավթա-գազային ռեսուրսների հիմնական տրանզիտ իրականացնողը։ Ստանալով նոր հաղորդակցման միջանցքներ, և նվազեցնելով նաև ռազմական վտանգը եղածների նկատմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում Կասպից ծովի վրայով ներթափանցել Կենտրոնական Ասիա, և օգտվել այդ տարածաշրջանի տնտեսական և մարդկային վիթխարի ռեսուրսներից, հընթացս այն փաթեթավորելով իր Պան-թուրանիստական գաղափարախոսությամբ։

Մյուս շահառուն Ռուսաստանն է, որը հնարավորություն է ստանում օգտագործել ադրբեջանական երկաթուղին, և դրանով մատակարարել իր ռազմական բազաները Հայաստանում և հիմա նաև Արցախում։ Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում ուղիղ կապ իրականացնել Նախիջևանի, և նրա միջոցով էլ Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն տեսականորեն կարող է օգտվել Նախիջևանի տարածքով Իրան գնացող երկաթուղուց, ինչ վերաբերվում է Բաքվով Ռուսաստան գնացող միջանցքից, ապա դրա օգտագործման հավանականությունը չնչին է, քանի որ այն ոչ տնտեսապես է շահավետ, ոչ էլ իրապես անվտանգ է լինելու մեզ համար։

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով տարբեր կողմերի շահագրգռվածությունը՝ վերագործարկել այս երկաթուղին, Հայաստանին, իր առկա վիճակում, դժվար է լինելու արգելափակել դա, և հիմա ավելի շուտ պետք է կենտրոնանալ՝ այս համատեքստում խելամիտ գործողություններով սեփական շահերը առավելագույնս առաջ մղելու վրա։

Շատ ավելի բարդ խնդիր է առաջանում, եթե այս երկաթուղու ապաշրջափակումից հետո, ի հայտ է բերվում թուրքական հարևանների հետ տնտեսական համագործակցության սերտացման ավելի ընդարձակ օրակարգ, ներառյալ փոխադարձ առևտուր, ներդրումներ, տուրիզմ, աշխատուժի շարժ, և այլն։

Գաղտնիք չէ, որ այդ հարևանները դիտարկում են հայկական պետականությունը որպես սեփական աշխարհաքաղաքական տարածքում պատահականորեն ձևավորված սեպ, և լավագույն դեպքում պատրաստ են համակերպվել նրա գոյությանը՝ իրենց վասալի կարգավիճակում, իսկ վատթարագույն դեպքում՝ կուզերին այդ սեպը ընդհանրապես վերացնել։ Ուստի ցանկացած տնտեսական համագործակցություն նրանք դիտարկելու են այդ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գերակայության տեսակետից, փորձելով այն օգտագործել՝ ավելացնելու թուրքական բնակչությունը Հայաստանի տարածքում, ձեռք բերելու առանցքային ենթակառուցվածքային օբյեկտները, հեռանկարում ամբողջ տարածքներով իրականացնելու թուրքական տարրի վերաբնակեցում, և այլն։ Սրա փորձը մեր հարևան այլ երկրներում իրենք ունեն, և նկրտումներն էլ չեն թաքցնում։

Ցավալին այն է, որ այս ամենում նրանք ունեն դաշնակիցներ Հայաստանի ներսում՝ ի դեմս օլիգարխիկ կապիտալի մի մասի, որը իր կարճաժամկետ շահը տեսնում է նոր առևտրային հնարավորությունների մեջ, առանց իրեն հաշիվ տալու դրա երկարաժամկետ կործանարար հետևանքների մասին։ Սրանց վրա է այսօր հենվում դեռևս գործող իշխանությունը, փորձելով վարդագույն հեռանկարներ նկարել սպասվող համագործակցության վերաբերյալ և մոլորեցնել հասարակությանը։

Իրականում ակնհայտ է, սակայն, որ առանց տարածաշրջանում առկա հակամարտությունները հանգուցալուծելու, աշխարհաքաղաքական իրավիճակը կայունացնելու, և դրա համատեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքները ամրապնդելու, ցանկացած տնտեսական համագործակցություն դառնալու է միակողմանի խաղ մեր դեմ, և միայն նպաստելու է Հայաստանի հետագա թուլացմանը և ի վերջո կլանմանը՝ իր ագրեսիվ հարևանների կողմից։

Ուստի այս պայմաններում, հայկական պետության առաջնությունը պետք է լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, այլ սեփական անվտանգության համակարգի վերականգնումը և ամրապնդումը։ Մեզ պետք է վերագործարկել արտաքին հարաբերությունները ավանդական գործընկերների հետ, որոնք խարխլվել են դեռևս գործող իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում, արդիականացնել և վերազինել բանակը, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, մաքրել պետական համակարգը գործակալներից, ներդնել քաղաքացիական պաշտպանության արդիական համակարգ, և ի վերջո պատրաստ լինել մեր ազգային շահերի պաշտպանությանը՝ բոլոր հասու միջոցներով։

Այս ամենը հնարավոր է, եթե երկրում ձևավորվի իշխանություն, որի հիմնական առաջնությունը կդառնա ազգային անվտանգությունը, և տեղի ունենա բոլոր ազգային կազմակերպությունների և անհատների համախմբում՝ մեր պետության անվտանգության և կենսունակության բարձրացման իրատեսական օրակարգի շուրջ։ Իրական համագործակցությունը հնարավոր է միայն ուժեղների մեջ, և մեզ այսօր պետք է նորից ուժ դառնալ»,-գրել է Չալաբյանը: