Ժողովրդի կամքը բռնաբարել են. Լևոն Զուրաբյան
«Մենք այս նստաշրջանի աշխատանքները բոյկոտում ենք, որովհետեւ շատ դժվար է այսքանից հետո նստել մարդկանց հետ, որոնք կրում են կատարված ոճրագործության համար պատասխանատվությունը: Տեղի է ունեցել ժողովրդի կամքի բռնաբարություն»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը
Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ընտրակեղծիքների «փաստերը ծով են», որոնք իրենք կներկայացնեն:
«Ինչ վերաբերում է 500 մլն ձայների կեղծմանը, բնականաբար, շատ դժվար է եւ ոչ ոք չի կարող ձեզ ճշգրիտ տվյալ տալ, թե իրականում քանի ձայն է կեղծվել: Խոսքը մոտավոր գնահատականի մասին է»,-ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ կա բողոքների ներկայացման ընթացակարգ և իրենք կանցնեն այդ ընթացակարգով:
«Այո, կներկայացնենք այդ փաստերը»,-եզրափակեց Զուրաբյանը: