Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինի
Տնտեսություն

Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը. ապրանքներ կան, որ դեռ կթանկանան. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)

«Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը: Պարենային շուկայում առաջին հերթին ձեթը, ալյուրը, հացը, ինչպես նաև շաքարավազը թանկացան: Սա կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ևս նշված ապրանքները թանացել էին»,-ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ներկրվող ապրանքը եթե թանկ եկել է, Կառավարությունը ներկրողին կամ վաճառողին չի կարող ստիպել չթանկացնել:

«Մենք ունենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որը զբաղվում է ապրանքը չհիմնավորված թանկացնելու, որոշ տնտեսվարողների՝ գերշահույթ ստանալու հարցերով: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա ձեթի դեպքում 30-40 տոկոս թանկացում եղավ, ալյուրը՝ նույնպես, պարզապես մեզ մոտ որոշ տնտեսվարողներ խորամանկ ձևով վարվեցին, հացի գինը նույնը մնաց, բայց քաշը պակասեցրեցին: Հացի քաշը նշված էր 310-320 գրամ, բայց կշռեցի՝ տեսա, որ 280-290 գրամ էր: Որոշակի թանկացում եղավ նաև ցիտրուսային ապրանքների դեպքում»,-նշեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ թանկացումների պատճառներից մեկը նաև դրամի արժեզրկումն էր:

«Վերջերս Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովում նիստ եղավ և հաստատվեց էլեկտրաէներգիայի սակագինը: Դա ամեն տարի է լինում: Այս անգամ բաշխվեց այսպես. սպառողների համար սակագինը մնաց նույնը, սակայն, եթե 400 կվտ-ից ավելի է ծախսում սպառողը, ապա 3 դրամ ավելի գնով են հաշվում: Սա հիմնականում վերաբերում է տնտեսվարողներին»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Խոսելով Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի մասին՝ Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահն ասաց, որ իր կարծիքով՝ հիմնականում թուրքական ապրանքը կփոխարինվի ռուսական, չինական կամ պարսկական ապրանքներով:

«Ապրանքներ կան, որ իսկապես կթանկանան: Կենցաղային քիմիան հիմնականում ներկրվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Գնային առումով գրեթե շեղում չկա, հետագայում, հուսով եմ, ևս չի լինի: Դա կախված է նրանից, թե մեր տնտեսվարողներն ինչպես կաշխատեն, ինչ շուկաներ կհայթայթեն դրսում»,-նշեց նա:

Աղբյուրը՝ 168.am