ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել Թուրքիային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հարցազրույց տալով եվրոպական մի քանի պարբերականներին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է Թուրքիային օգնել՝ զարգացնելու համար ՀՕՊ-ի համակարգերը:
«Մենք մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը ռազմական ներկայություն ունեինք Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին։ Մինչև ամանոր մենք Թուրքիայի համար կընդունենք միջոցների նոր փաթեթ։ Երկիրը ընդհանուր սահման ունի Սիրիայի ու Իրաքի հետ և գտնվում է բարդ վիճակում։ Թուրքիան ընդունել է ավելի քան 2 միլիոն փախստականի և ամենաշատն է տուժել դաշնակիցների համեմատ»,-Սթոլթենբերգի խոսքն է մեջ բերել գերմանական Welt թերթը։