Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Լիլիթ Մակունց, այս հարցերը քեզ ամեն օր տանջելու են. Գեղամ Նազարյան

Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»։ Այդ մասին գրում է 
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը և հավելում.

Լիլիթ Մակունց, ասում էին վերջին շաբաթներին դեպրեսիվ էիր, լռակյաց։ Սա թույլ էր տալիս ենթադրել, որ ի տարբերություն քո թիմակիցներից շատերի՝ մարդկային էմոցիաները եւ ապրումները քեզ խորթ չեն եւ քեզ համար Մարդը ավելի կարեւոր է, քան նիկոլը։ Բայց Ջհանգիրյան սատարելու առիթով հրապարակային քո խոսքը ստիպում է հստակ հակադարձման։

Լիլիթ Մակունց.

1. Երբ պատերազմից շաբաթներ առաջ՝ որպես իշխող խմբակցության դեկավար, հայտարարում էիր, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, հասկանո՞ւմ ես, որ անձամբ կրում ես անձնական պատասխանատվության թուրքական բայրաքթարների եւ թուրքական հատուկ ջոկատայինների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար։ Այս միտքը քեզ այլեւս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ սրճարաններում, ո՛չ ընտանիքում, ո՛չ սեփական երեխան ունենալիս։

2. Իսկ երբ 18 տարեկան քաղաքացի, զենք չտեսած նորակոչիկներին տեղաբաշխում էիք առաջին գծում, մտածո՞ւմ էիք այդ նույն քաղաքացու իրավունքների մասին, թե՞ ոչ: Հարցրու Արարատ Միրզոյանին ու նա թույլ չի տա, որ հանկարծ «շշկռվես» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։

3. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ, Տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության Խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։

4. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության հետեւանքով հաշմանդամ դարձան մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։

5. Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի, Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:

6. 18, 19, 20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:

7. Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ ԳՇ պետը ասել էր, որ պետարազմը պետք է դադարեցվի՝ ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը ստացվում է՝ դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։

8. Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքը աչքիդ չե՞ն երում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն:

9. Տիկին Մակունց, այդպես մոլեռանդ Ջհանգիրյան պաշտպանելիս տեղյա՞կ ես, որ բանակի բարքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում երկար տարիների զինդատախազը, իսկ 2008թ. մարտի 1-ի նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, նա էր Մանվել Գրիգորյանին համոզում զինված երկրապահներին դուրս բերել Երեւանի փողոցներ։ Սա հիշո՞ւմ եք՝ տիկին Մակունց։

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ altprojects.am