Անհանդուրժողականությունը մտել է ընտանիքներ, ուշքի եկեք. Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցավալի է հայ ընտանիքում քաղաքական հայացքների պատճառով տեսնել պառակտում։ Անհանդուրժողականությունը մտել է ընտանիքներ։ Սա վերջնականապես մեր տունը քանդելու է: Ուշքի եկեք, հայեր ջան։ Ոչ մի քաղաքական դեմք, ուժ, չարժի, որ դուք խարխլեք ընտանիքի հիմքերը, ընկերության հիմքերը, բարեկամության հիմքերը։ Այդ կերպ ավելի եք թուլացնում պետությունն ու տանում կործանման․․․ Ուշքի եկեք․․․»։