Ընտրախախտումների մասին լուրերը պրովոկացիա են. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Ընդդիմությունն այլ ելք չունի, քան կեղծիքների և ընտրախախտումների մասին խոսելը:
Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ինչ-որ ձև պետք է գտնեին, որպեսզի արդարացնեին իրենց այս ամիսների բարձրացրած խնդիրները և, բնականաբար, բոյկոտի ձևն են ընտրել»,– ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով խախտումներ ոչ միայն շատ քիչ են արձանագրվել, այլ
«խախտումներն իրենցից մեծ բարդություն չեն ներկայացրել»։
«Ընդ որում՝ պետք է ասեմ, որ դեռ պետք է ուսումնասիրվի այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել, գուցե դրանք պրովոկացիաներ են եղել»,- ասաց ԱԺ պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ շատ խիստ հանձնարարական կա՝ իրավապահ մարմինները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն արձանագրված խախտումները։
Հարցին՝ խախտումների վերանայումը կազդի՞ հանրաքվեի արդյունքների վրա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Դրանք բացարձակապես չեն կարող ազդեցություն ունենալ…»։