Հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են գազի և էլէներգիայի անջատումներ
Տեղեկացնում ենք, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: