Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Նիկոլը բացում է «Մեղրիի միջանցքը» և սկսում է Հայաստանի «աջարացումը». Գագիկ Համբարյան (քարտեզ)

Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանի թիմակիցները ներկայացնում են որպես ահռելի մեծ ձեռքբերում՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Իհարկե, դավաճան Նիկոլին սպասարկողները «մոռացան» իրենց առաջնորդի հունվարի 8-ի գրառման մեջ նշված առաջին կետը, ըստ որի՝ Հայաստանի համար առաջնայինը գերիների ազատության հարցն էր: Ինչպես և սպասվում էր, կապիտուլյանտ Նիկոլն այդ հարցին դրական լուծում չէր էլ կարող տալ, քանի որ նրա նման նվաստացվածի հետ որևէ մեկը հաշվի չի նստում, այդ թվում նաև ՌԴ նախագահը… Դե ապշերոնյան բռնապետի մասին չեմ էլ ասում…

Ու դավաճան Նիկոլին սպասարկողներին և դրա թիմակիցներին ուրիշ բան չէր մնում, քան Ադրբեջանի և Թուրքիայի շահերից բխող, ինչպես նաև ՌԴ-ին գոհացնող հայտարարության ստորագրությունը ներկայացվի որպես մեծ ձեռքբերում…

Իրականում, Հայաստանի նման տնտեսապես շատ թույլ երկրի համար առանց համապատասխան պատրաստվածության սահմանների բացումը հատկապես Թուրքիայի հետ կարող է աղետալի հետևանքներ ունենալ… Կսկսվի Հայաստանի «աջարացումը»:

Հիշեցնեմ, որ Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Աջարիայի ինքնավար մարզը Սաակաշվիլիի օրոք դարձավ թուրքական քաղաքական և տնտեսական էքսպանսիայի թիրախ, որի արդյունքում մահմեդական վրացիներով բնակեցված այդ մարզն այսօր գրեթե ամբողջությամբ վերահսկվում է թուրքերի կողմից:

Էրդողանի՝ «Բաթումին՝ Թուրքիայինն է» կարծիքը կիսող հազարավոր թուրք գործարարների կողմից ահռելի ներդրումներ են արվել Աջարիայում, որի արդյունքում՝ գրեթե բոլոր այդ գործարարները ձեռք են բերել վրացական քաղաքացիություն: Նրանք սպասարկում են Անկարայի շահերն Աջարիայում և հովանավորում են այդտեղ գործող թուրքամետ անջատողականներին:

Նույնն էլ սպասում է Հայաստանին. հազարավոր թուրքեր նույն Էրդողանի հրահանգով «ներդրումների» անվան տակ կներթափանցեն Հայաստան, որին մենք պատրաստ չենք և չենք կարողանա դիմադրել…

Իշխանությունների և նրանց սազանդարների կողմից հրճվանքը՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ, Հայսատանի պարագայում ժամանակավրեպ է, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի օգուտն այդ ամենից հազարապատիկ ավելին է, քան մերը:

Ի դեպ, ծիծաղելի է իշխանականների և դրանց սպասարկողների այն հրճվանքը, թե փաստաթղթում չկա «Մեղրիի միջանցք» կամ «Սյունիք» բառերը:

Եթե կոնկրետ քննարկվում է Բաքվից դեպի Նախիջևան երկաթգծի և ճանապարհների վերանորոգման հարցը, ապա գրագետ մարդը շատ լավ հասկանում է, որ դա անցնելու է Սյունիքով՝ «Մեղրիի միջանցքով»: Գրված, թե չգրված, «Մեղրիի միջանցքի» գործարկումը շատ մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար, քանի որ այն հիմնականում ծառայելու է ոչ մեր ազգային և պետական շահերին ու վերահսկվելու է ոչ Հայաստանի կողմից (այսպիսի նվաստացուցիչ պայմաններ Երևանի դեմ դեռ որևէ մեկը մինչ դավաճանի կապիտուլյացիան չէր դրել):

Աշխարհագրությունից և տնտեսագիտությունից մի փոքր հասկացող մարդկանց համար նաև ուղղակի ծիծաղելի և զավեշտ է նիկոլականների այն թեզը, թե այդ երկաթգծով կապ կհաստատվի Երևանի և Սյունիքի մարզի միջև:

Պետական մտածելակերպից զուրկ և տգետ Նիկոլը Հայաստանը տանում է կործանման՝ իրականացնելով Հայաստանի «աջարիզացիայի» ծրագիրը…»,-գրել է Համբարյանը: