Եթե անգամ «Ժառանգությունից» լինեի՝ էլի կընտրվեի
Հանրապետության 26 համայնքներում դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Շիրակի մարզի Նահապետավան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Գոռ Պետրոսյանը վերընտրվել է:
Newspress.am-ի հետ զրույցում Գ. Պետրոսյանը նշեց, որ ինքը վերընտրվել է 240 ձայնի առավելությամբ: Համայնքում ընտրելու իրավունք ունեին 640 հոգի, որից 200-ը չեն մասնակցել, քանի որ մեկնել էին արտագնա աշխատանքի, 10-15 հոգի չեն մասնակցել տարբեր խնդիրներով:
Արդյոք ՀՀԿ-ական լինելու հանգամանքը ազդել է ընտրության վրա, Գ. Պետրոսյանը պատասխանեց, որ գյուղում շատերն անգամ չգիտեն, որ ինքը ՀՀԿ-ական է կամ որ կուսակցության է պատկանում. «Գյուղացու համար կապ չունի, թե որ կուսակցությունից ես, անգամ «Ժառանգություն» կուսակցությունից լիներ, դարձյալ ընտրվելու էի»: