Ադրբեջանական կողմը հաղորդում է զոհի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սահմանային գոտում մահացել է բանակի ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլաևը, հաղորդում է Trend գործակալությունը:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ լեյտենանտին վիրավորել են հայկական կողմից: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: