18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում
Արենը «Կենգուրու» միջազգային մրցույթի արցախցի առաջին հաղթողն էր։ Անվճար ընդունվել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Այդ մասին իմացել է արդեն Արցախում՝ ծառայության ժամանակ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Արենը հրետանավոր էր ու զրահաբաճկոն չուներ։ Ասել էին՝ հրետանավորին զրահաբաճկոն պետք չի։
Արենը զոհվել է որովայնին և կրծքավանդակին ստացած վնասվածքներից, որովհետև չուներ զրահաբաճկոն։
Արենը 18 տարեկան էր»,-գրել է Զոհրաբյանը:
