Չեմ փոշմանել իմ` «Արսենալ» տեղափոխության համար. Օզիլը հեռանում է լոնդոնյան ակումբից
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը խոսել է իր ապագայի մասին: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նա մասնավորապես նշել է. «Բավականին վերելքներ և վայրէջքներ եղան, սակայն ընդհանուր առմամբ ես չեմ փոշմանում իմ «Արսենալ» տեղափոխության համար:Կան երկու ճանապարհներ, որոնցով ես կցանկանամ շարունակել կարիերաս՝ Թուրքիա և ԱՄՆ: Եթե ես տեղափոխվեմ Թուրքիա, ապա միայն հանդես կգամ «Ֆեներբախչեում»:
Հիշեցնենք, որ Օզիլը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականից: