Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Իշխանությունը Հայրենիք չէ․ հորդորում եմ բոլոր գործարարներին հարկեր քիչ վճարել, սրանց հացը կտրել և տնտեսած գումարներով սատար կանգնել մեր բանակին․ Սամսոն Գրիգորյան

«Մենք (ժողովուրդ, քաղաքացի, ազգ), նախկին չենք ընտրել, մենք ՊՎԾ պետ չենք ընտրել, ԱԱԾ պետ չենք ընտրել, ՊՆ նախարար չենք ընտրել։ Մենք, ոչ բարով, ընտրել ենք ձեզ, ոչ բարով հեղափոխություն անելով իշխանության ենք բերել ձեզ»։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է գործարար, ներկրող Սամսոն Գրիգորյանը, ով պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվ գործունեություն է ծավալել ու աջակցել սահմանին կանգնած տղաներին։

 «Դո՛ւք եք ժողովրդի ընտրյալը և դո՛ւք եք նշանակում, ֆինանսավորում, և ի վերջո կառավարության բարձրագույն վերահսկող մարմինը հենց դուք եք, պատգամավորնե՛ր։

Երկու օր պտտվեցի շատ ստորաբաժանումներով։ Պատկերն ահավոր է, սոսկալի, ցավալի և խայտառակ։

Վերջապես ո՞վ պիտի զբաղվի մեր բանակի ճակատագրով, ո՞վ է տիրություն անելու այս բարձիթողի, այս անհարգալից և նվաստացուցիչ վիճակում գտնվող զորքին։

Հանձնված հողերից դուրս բերված զորքի մոտ գեթ մեկ անգամ գնացած կա՞ք, դիրքերն այցելած կա՞ք, ավելի քան 3000 մետր բարձրության վրա նոր բացված դիրք գնացած կա՞ք։

ՊՆ-ն՞...

Պատերազմի և ետպատերազմյան իրողություններն աչքերովս տեսնելուց հետո՝ հայտարարում եմ.

ՀՀ ամենակոռումպացված, չաշխատող, թալանվող, ամենաբարձիթողի կառույցը եղել է և կա հենց ՊՆ-ն։

Մեր զինվորներից և սպաներից շատ-շատերն ապրում և ծառայում են անմարդկային պայմաններում։

Ամոթ է ասել՝ բուշլատ չունեն, քնում են առանց պատուհաններ և սանհանգույցներ շենքերում, չունեն տարրական հոսանքի գեներատորներ, չունեն տաքացուցիչներ, շատ մեծ կարիք ունեն ջերմային և գիշերային տեսահսկող սարքերի, չունեն համապատասխան փոխադրամիջոցներ՝ զորքն ու զինամթերքը բարձրադիր դիրքեր հասցնելու համար, չունեն կահավորված դիրքեր։ Ի՞նչի մասին եմ խոսում- չունեն նունիսկ զուգարան, լվացարան, բաղնիք։

Լսու՞մ եք արա, չունեն։ Սրա մեղավորը հենց դու ես, պատգամավո՛ր։

Եվ ոչ միայն իշխանական պատգամավոր, ի՞նչ եք անում դու՛ք, ընդդիմադիր պատգամավորներ։ Քանի՞ դիրք եք գնացել, քանի՞ տեսանյութ եք բերել ու ՊՆ-ի և Քոչարյան Անդոյի հետույքը պատռել։

Բոլորդ եք փողի, աթոռի և իշխանության համար քյալլա տվող։

Բոլորիցդ եմ նողկում

Հորդորում եմ բոլոր գործարարներին անխտիր։ Որքան հնարավոր է հարկեր քիչ վճարել, որքան հնարավոր է սրանց հացը կտրել և տնտեսած գումարներով սատար կանգնել մեր բանակին։ Դրանով իսկ սատար կանգնել մեր իսկ անվտանգությանն ու Հայրենիքին։

Իշխանությունը Հայրենիք չէ, քաղաքական յուրաքանչյուր գործիչ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, Հայրենիք չեն։ Նրանք Հայրենիք տանուլ տվողներ են։ Նրանք թքած ունեն և հայրենի տնտեսության, և հայրենի բանակի, և հայրենի սերունդների կրթության, և առողջության, և այն ամենի վրա, ինչն իրենց անձնական ամբիցիաներին և շահին չի վերաբերում։

Դե քնեք, բարի գիշեր։

Իսկ ես վաղվանից տեսնեմ, թե որ գործարար ընկերներիս դուք վերջնական չեք քերթել, որպեսզի ես քերթեմ, մեր բանակի համար ապրելու պայմաններ ստեղծեմ, միգուցե շատ հաջողեմ, նույնիսկ կռվելու պայմաններ էլ ստեղծեմ»։