Ոգևորված և մի սրտաճմլիկ գրառում էլ Ռուբեն ջան, երևի թե կանես, եթե գերիների փոխանակումը կատարվի որևէ տարածքի դիմաց, չէ՞. չի կարելի
Ռուբեն Ռուբինյանը, ոգևորված տեքստ է գրել եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է Մեդիա Պաշտպան Էդգար Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե իբր Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում ստորագրած համաձայնությունը՝ դիվանագիտական հաջողություն է։
«ՀՀ Աժ պատգամավոր է իհարկե պետք է փորձեր, բայց Ռուբեն ջան չարժեր, այդքան ոչ մասնագիտական մոտենալ հարցին։ Աշխարհաքաղաքականությունը լավ բան է հավատա։ Մեղրիի ճանապարհը Նախիջևանով Ադրբեջանի համար, ավելի կարևոր է քան երկաթուղային մեր ճանապարհը իրանի հետո (երկար կարելի է բացատրել թե ինչու, բայց ՀՀ ԱԺ պատգամավոր ես, պետք է որ իմանաս)։
Ուզում է այդ ճանապարհների մասին գլոբալ կամ լոկալ համատեքստում խոսվի տարբերություն այս պահին չկա։ Մեղրիի ճանապարհը հաղթաթուղթ էր ռազմգերիների հետ փոխանակելու համար, եթե այդ ճանապարհը չկառուցելու այլ տարբերակ չկար գոնե այս պահին ռազմագերիների հետ փոխանակման համատեքստում պետք է քննարկվեր։
Հաղթաթուղթը նետվեց գետնին կամ կրակվեց օդ՝ ապարդյուն, պարոնա՛յք։ Ոգևորված և մի սրտաճմլիկ գրառում էլ Ռուբեն ջան, երևի թե կանես, եթե Գերիների փոխանակումը կատարվի ասենք Տավուշի կամ Արարատի մարզի որևէ տարածքի հետ չէ՞։
Մոտավորապես սենց` մեր գերիները հետ են գալիս, այո լուծումը ցավալի էր, տարածքի դիմաց կյանքեր, բայց մեր տղերքը այսօր իրենց ընտանիք կվերադառնան։
Չի կարելի!!!