Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

2.5 տարի Նիկոլը հետևողականորեն, հանգամանորեն ու առանձնահատուկ ցինիզմով նախապատրաստում էր մեր ձախողումը. Միքայել Մինասյան

Դիվանագիտական և տեղեկատվական բաղադրիչներին հետահայաց նայելիս բախվում ես սարսափելի իրականությանը: «Նոր Հայաստանի» մասին հայտարարող Նիկոլը իրականում նոր Ադրբեջանի «շինարարը» դարձավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մինչև Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալը, մինչև 2020թ. հուլիսին տավուշյան սրացումն աշխարհը Ադրբեջանին ընդունում էր որպես հավերժական ագրեսորի: Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա պարբերական սպառնալիքները ու մկանների չընդհատվող ցուցադրությունը ոչ միջնորդների և ոչ էլ միջազգային խաղացողների մոտ որևէ կասկած չէին թողնում, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում ագրեսոր երկիրը Ղարաբաղյան գործընթացում և ապակառուցողական կողմը բանակցություններում:

Նիկոլը պետք է դա փոխեր: Մտադրված ստորացնելով Մինսկի խմբի ձևաչափը՝ ուժի չկիրառման երաշխավորին, նվազեցնելով նրա դերը՝ նա հայտարարեց նոր դիրքերից բանակցությունները սկսելու մասին ու սկսեց ուղիղ կերպով հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ շրջանցելով միջնորդներին:

Տավուշում սադրելով տեղական նշանակության մարտեր՝ նա լեգիտիմացրեց հակահայկական թուրք-ադրբեջանական տանդեմի ստեղծումը: Տեսնելով պատերազմին ակնհայտորեն պատրաստվելու գործողությունները, ստանալով ՀԱՊԿ-ից ոչ երկիմաստ նախազգուշացումներ՝ զբաղված էր Եվրո-2050-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը պլանավորելով:

Հարաբերությունները փչացնելով պատմական դաշնակիցների հետ ու ձեռք չբերելով նորերը, թուլացնելով բանակն ու հասարակության ներսում թշնամանք սերմանելով՝ Նիկոլը 2.5 տարվա ընթացքում Հայաստանը վերածեց Ադրբեջանի համար ամենահարմար հակառակորդի, մի երկրի, որի պարտությունը նախապես էր գծված:

Պատերազմի ժամանակ ամոթալի խաբեություն, զորքերի կառավարման գործընթացին Աննա Հակոբյանի միջամտություն, ձախողված մոբիլիզացիա, ռազմական ոչ կոռեկտ լուծումների շարք, որի գագաթնակետը Շուշիի հանձնումն էր, զոհերի, վիրավորների, անհետ կորած ու գերեվարված անձանց թաքցվող թիվ. Ահա գերագույն հրամանատար կոչվող մեր հերոսի գործողությունների արդյունքը:

Արդեն 2 ամիս է, որ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, բայց մեր նահանջը շարունակվում է: Մենք ամեն օր ինչ-որ բան կորցնում և ինչ-որ բան ենք հանձնում: Ադրբեջանի սանձարձակ հռետորաբանությանը որևէ հոդաբաշխ պատասխանի բացակայությունը երաշխիքն են այն բանի, որ գործընթացը կանգ չի առնելու:

Դադարե՞լ է արդյոք Ադրբեջանը լինել ագրեսոր երկինք: Իհարկե, ոչ: Հանվո՞ւմ է արդյոք Թուրքիայի և միջազգային ահաբեկչության պատասխանատվության հարցը տեղի ունեցածի մեջ: Իհարկե, ոչ: Կարելի՞ է արդյոք ադեկվատ համարել միջազգային գործընկերների առաջարկը տեղի ունեցածի վերաբերյալ անգամ Նիկոլի անգործունակության պարագայում: Իհարկե, ոչ: Հնարավո՞ր է արդյոք հաշտվել իրերի այս դասավորվածության հետ: Իհարկե, ոչ:

Իսկ Նիկոլը… Նիկոլը վաստակել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչումը՝ հայկական բանակը քայքայելու, ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերումների, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի հաղթարշավի, Ղարաբաղյան երրորդ պատերազմում Ադրբեջանի առջև ցուցաբերած նշանակալից վաստակի համար:

Ամենասարսափելին այն է, որ նա պատրաստ է ու լի է վճռականությամբ՝ դառնալ Ադրբեջանի հնգակի հերոս, այս անգամ Հայաստանի Հանրապետության տարածքներն առուծախի առարկա դարձնելու և պանթուրքիստական միջանցք ստեղծելու համար: Եվ միայն մեզնից է կախված՝ կկարողանա՞ նա արդյոք իր կրծքին կախել հերթական ադրբեջանական պարգևը»,-գրել է Մինասյանը: