«ՊՍԺ»-ը ևս միացավ Պոլ Պոգբայի համար պայքարին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի ծառայություններով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Ֆրանսիական ակումբի նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է ցանկանում գնել Պոգբային։ Պոգբային գնելու համար ակումբը պետք է պայքարի Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի» դեմ։
Ընդգծենք, որ Պոգբայի տրանսֆերն այս պահին գնահատվում է 65 միլիոն եվրո։