Մենք դեմ ենք, որ Նիկոլը մեր անունից փաստաթուղթ ստորագրի. Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց ստորագրահավաք է. VIDEO
Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները «թուրք նիկոլ», «հողատու նիկոլ» գրառմամբ, պաստառներով Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց են։ Ներսես Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջով ներկայացրեց, որ կազմակերպվել է ստորագրահավաք` Նիկոլ Փաշինյանից պահանջելու իր ստորագրած պայմանագրի բովանդակությունը։
Այդ ստորագրահավաքով նաև պահանջելու են ոչ լեգիտիմ ճանաչել Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը։
Ակցիան մեծածավալ բնույթ չի կրում։ Մարդիկ հանգիստ մոտենում և ստորագրում են կազմված փաստաթղթի տակ։