«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Քաղաքականություն

Արցախի ՊԲ նախկին խոսնակը հասցեական ուղերձով դիմում է Սասուն Միքայելյանին

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը հասցեական ուղերձով դիմել է Սասուն Միքայելյանին:

Ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ.

«Հասցեական ուղերձ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին.

Հարգելի պարոն Միքայելյան, երբ 2018թ. նոյեմբերի 26-ին, լինելով ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իմ ֆեյսբուքյան էջում հակադարձեցի Ձեր այն արտահայտությանը, թե իբր «թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը», րոպեներ հետո զանգ ստացա Երևանից և ստիպված էի երկարամյա ծառայություն անցած զինվորականիս բնավորությանն անհարիր զիջման գնալ և հանել գրառումս:

Տարիներ անց ասեմ, որ նախքան այդ երկտողը հանելը, իմ կողմից շատ հարգված այն ժամանակվա ՊԲ հրամանատարին ներկայացրի ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր, սակայն ստացա կտրուկ մերժում... Ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվեց «ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԻՐ ԳՐԱՌՈՒՄԸ» վերտառությամբ հրապարակումը և առաջին անգամ 25-ամյա զինվորական ծառայության ընթացքում ես ինձ անտանելի վատ զգացի: Վատ զգացի ոչ թե նրա համար, որ ինձ բավականին հոգեհարազատ լրագրողական հանրույթի կողմից արժանացա նման ուշադրության, այլ, որ համոզված էի ձեզ հասցեագրած տողերիս ազնվության մեջ, բայց հանել էի...

Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում նաև Դուք... Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը... Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ «Երկրապահ» կամավորականների միությունը, շարունակում եք չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ...

Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ...

Այսքանով հանդերձ, որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար ...

Մաղթում եմ մարտնչող երկրապահին հարիր ոգի և ամրություն:

Հարգանքներով՝ պահեստազորի գնդապետ Ս. Հասրաթյան»: