Մի ժամանակ հեծանիվով քաղաքում շրջող երկրի ղեկավարը Մոսկվա մեկնեց նվաստացած (լուսանկարներ, տեսանյութ)
Առավոտյան ժամը 8։00֊ից մի շարք քաղաքացիներ փորձել են փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որպեսզի նա չկարողանա հասնել օդանավակայան։ Սակայն նրա անվտանգությունն արդեն իսկ ապահովել էին ոստիկանական, զինվորական ու հատուկ ջոկատայինների պատերը։ Ուժայինները թույլ չեն տվել քաղաքացիներին խանգարել Փաշինյանի Մոսկվա մեկնումը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում Փաշինյանը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նկատենք նաև, որ Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի ղեկավար այսքան նվաստացած ձևով չի մեկնել երկրից: Իսկ ժողովրդի քվեով իշխանության տեր դարձած ղեկավարն առավելևս նման ձևով չպետք է մեկներ, հատկապես, երբ նա իր իշխանության սկզբնական շրջանում հեծանիվ էր շրջում քաղաքում։



