ԱԳ նախարարի որոշ պատասխաններ մեզ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել. Վազգեն Մանուկյան
ԱԳ նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ դրա վերաբերյալ. ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այդ բբոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա չհստակեցրեց, թե երբ են հանդիպելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ ասելով. «Կիմանաք, երբ որ պետք լինի»: