Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Պարոն ՊՆ պաշտոնյա, «դուխդ կհերիքե՞ր» նույն ուժով Կապան ներխուժած թուրքի ձեռքից խլել տեսախցիկն ու գոռալ վրան, թե՞ թուրքի համար եք աշխատում․ VIDEO

Այսօր՝ հունվարի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ միջադեպ է եղել։ ՊՆ պաշտոնյան օպերատորներին հորդորել է անջատել ուղիղ եթերը և սպառնացել։ Նա անգամ փորձեց խլել օպերատորներից մեկի տեսախցիկը, երբ վերջինս ասաց, որ չի կարող այդ պահին անջատել։ ՊՆ պաշտոնյան գոռաց՝ «Ձենդ կտրի, արա՛», իսկ երբ օպերատորն իր հերթին հակադարձեց՝ հորդորելով տոնը չբարձրացնել՝ ՊՆ պաշտոնյան ասաց․ «թուրքի համա՞ր ես աշխատում»․․․ և ընդհանրապես, նա հատ-հատ բոլորին հարցրեց՝ «դու թուրի համա՞ր ես աշխատում, դու թուրքի համա՞ր ես աշխատում․․․»

Հիմա նույն հարցը կցանկանայի ուղղել այդ ՊՆ պաշտոնյանին․

Պաշտպանության նախարարությունը 44 օր թուրքի համա՞ր էր աշխատում, որ ամեն օր ասում էիք, թե հաղթում ենք․․․ թուրքի հաղթանակի մասի՞ն էիք խոսում․․

ՊՆ-ն թուրքի համա՞ր էիք աշխատում, երբ ՊՆ պահեստներում «թթու եք դնում» արտերկրից զինվորների ուղարկված հումանիտար ապրանքները, երբ մեր զինվորներին այդ ամենը օդ ու ջրի պես պետք էր․․․

ՊՆ-ն թուրքի համա՞ր էր աշխատում, երբ ՊՆ-ին խնդրում են մաքսակետում երաշխավորեն զինվորական բուշլատներ անցկացնելու համար, բայց ՊՆ-ի տաքուկ աշխատասենյակում նստած ոմն ՊՆ ներկայացուցիչ, ասում է, թե բուշլատներ պետք չեն զինվորներն, ցուրտ չի․․․

ՊՆ-ն թուրքի համա՞ր էր աշխատում, երբ ՊՆ նախարարին Սյունիքի դիրքերերից խնդրում են զինվորական ուժ ուղարկել՝ ադրբեջանցիների դեմ կռվելու, բայց նրանց ասում են, թե մեզնից օգնություն չսպասեք, ինչ ուզում եք՝ արեք․․․

ՊՆ-ն թուրքի համա՞ր էր աշխատում, երբ հենց նախօրեին ավտոբուսներով զինվորներին տարել էիք թուրքի փայ դարձնեք՝ իմանալով, որ պայմանագիր կա ստորագրված, որը թույլ չի տալիս զինվորականներ տանել Արցախ ու շատ հնարավոր էր թուրքերը գերի վերցնեին տղերքին․․․

Ի՞նչ է, թուրքի համա՞ր եք աշխատում, որ մեր զինվորներին գերի էիք ուզում տանել․․․

ՊՆ-ն թուրքի համա՞ր է աշխատում, որ ձեռքերը լվացել է սահմանապահներից ու թուրքին հանձնած համայնքերից, և իրենց փոխարեն քաղաքացիներն են գնում բանակցելու թուրերի հետ․․․ ի՞նչ է, թուրքի մոտ վատամա՞րդ չեք ուզում դուրս գալ, թե վախենում եք․․․

ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու մյուս ուժայինները թուրքի համա՞ր է աշխատում, երբ Կապանում այդ ձեր նշած թուրքը անարգել նկարահանումներ էր անում ու շփվում յուրայինների հետ՝ վերջիններիս խոստանալով լինել, որ շուտով Երևան են հասնելու․․

Բա ինչո՞ւ չգնացիք, չբացահայտեցիք, բերման չենթարկեցիք այդ թուրքին ու իրական թուրքի համար աշխատողին, ինչի՞ այդ նույն տեսախցիկը չխլեցիք ձեռքից ու համապատասխան վայրը չմտցրեցիք․․․

Ինչպես ռուսը կասեր՝ слабо?

Ի՞նչ է, «դուխներդ» միայն յուրայինների վրա է հերիքում, թե՞ իսկապես թուրքի համար եք աշխատում․․․

Հետաքրքիր է ինչո՞ւ է նեղսրտում կամ վախենում ՊՆ պաշտոնյան, երբ լրատվամիջոցները պարզապես լուսաբանում են տեղի ունեածը․․․

Եթե ինչ-որ բան նորմալ չէ և ամչում եք թուրքից, ապա պետք է ոչ թե ջայլամի քաղաքականություն վարել ու գլուխը խրել հողի մեջ՝ չերևալու համար, այլ պետք է հարցին լուծում տալ՝ տեսախցիկներց խուսափելու փոխարեն․․․

Ու ցանկացած լրագրողի կամ օպերատորի վրա գոռալուց ու հրամաններ տալուց առաջ, ավելի լավ է մտածեք վերոհիշյալ ու դրանց նման էլի շատ հարցերի շուրջ, որպեսզի թուրքը չմտածի, թե ինքն է տերը Հայաստանում․․․

Արմինե Մկրտումյան