Իրանի «պարտքն» է դառնալ ՌԴ-Թուրքիա հաշտարար
Իրանական Al Arabiya-ն տեղեկացնում է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին հայտարարել է, որ իրենց «պարտքն» է միջնորդի դեր ստանձնել ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամի լուծման ու լարվածության թուլացման գործում:
Պարբերականը մեջբերելով հոգևոր առաջնորդի խոսքերը, գրում է.
«Իրանի պարտքն է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Ձեռնտու չէ, որպեսզի տարածաշրջանում առկա խնդիրներին ավելանա ևս մեկը»:
Հիշեցնենք, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները սրվել են նոյեմբերի վերջին Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի տարածքում հակահաբեկչական առաքելություն իրականացնող ռուսական Սու-24 ռազմական օդանավի կործանումից հետո: