Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա այցին. Արա Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե այցին Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Պարոն Փաշինյան, Դուք Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակեցիք հայոց պետականությանն ու մեր ժողովրդին վնաս հասցնող հայտարարության «առաջնահերթ» կետերը, որոնք, ըստ երեւույթին, նոր համաձայնագրի հիմքը կդառնան, որը դուք պատրաստվում եք ստորագրել Մոսկվայում:

2018-ի ապրիլին, երբ Դուք, շահագործելով մեր վստահելի ժողովրդի անկեղծ զգացմունքները, համառորեն հասաք վարչապետի պաշտոնին Ձեզ համար, Ռուսաստանի հայերի միությունը կլոր սեղան կազմակերպեց հայ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շրջանակներում մենք արտահայտեցինք մեր մտահոգությունները եւ բացասական կանխատեսումները Ձեր` իշխանության գալու հետ կապված:

Գրեթե երեք տարի անց Դուք, փաստացի անսահմանափակ իշխանությամբ եւ ժողովրդի աննախադեպ վստահությամբ օժտված, ցավոք, այդպես էլ ոչինչ չձեռնարկեցիք` ձեր նկատմամբ մեր վերաբերմունքը դեպի լավը փոխելու համար:

Ինչո՞ւ և ինչո՞վ եք Դուք հիմա Ռուսաստան մեկնում: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել եւ ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված շուտափույթ ամեն ինչ հանձնելու հարցում, էլ ի՞ նք կարող եք անել: Ո՞ւմ եւ ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին եւ լկտի հարձակումներին Ալիեւի կողմից: Ինչու՞ չեք կարող կանգնեցնել եւ կասեցնել Հայաստանը կործանող սցենարը` չնայած Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգեւոր առաջնորդների Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:

Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարեւորագույն հարցը կապում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կենսական եւ Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:

Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը Ձեր բանակցությունների եւ համաձայնությունների օրակարգում:

Պարոն Փաշինյան, Դուք այլեւս չեք կարող ներկայացնել հայերին եւ Հայաստանի անունից որեւէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ Դուք արդեն երկու ամիս է Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում եւ ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել, շրջապատելով Ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով, ընդ որում մոռանալով, որ այսօր պահպանության եւ պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:

Ես կցանկանայի իմանալ, թե ինչով են զբաղված պետական ​​կառույցները եւ ինչպե՞ս են մասնակցում այս գործընթացներին և արդյո՞ք դրանց ղեկավարները հասկանում են, որ և իրենք, իրենց գործողություններով կամ անգործությամբ նպաստելով ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվողի համար: Ինչո՞ւ է միայն Հայաստանի օմբուդսմենը պաշտպանում պետության և երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:

Պարո՛ն Փաշինյան, Եթե այս հարցերի պատասխանները Դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա և նյարդայնացնել և նվաստացնել Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»: