«Անվտանգության երաշխիք չկա, ո՞ւր եք տանում մեր որդիներին». բողոքի ակցիա (տեսանյութ)
Արդեն 2 օր է զինվորների ծնողները ակցիա են կազմակերպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց և պահանջում են իրենց որդիներին չտանել Արցախ ծառայաության, քանի որ նրանց անվտանգությունը երաշխավորված չէ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, ավտոբուսներով Արցախ մեկնող զինվորներին ադրբեջանական կողմը թույլ չի տվել առաջ գնալ։ Վերջիններս հետ են վերադարձել։
Այժմ ծնողները վստահ են, որ իրենց որդիների անվտանգությունը երաշխավորված չէ, և նույն հաջողությամբ նրանք կարող էին գերեվարել զինվորներին։
Տեսանյութը՝ 168am․-ի