Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ԳՇ պետին և նախարարին. Hraparak.am
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Մեր լրագրողը նրանց ավտոմեքնաները տեսել է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։
Հրավերը կարող է պայմանավորված լինել հունվարի 11-ին Մոսկվա այցով, որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ։ Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաեւ երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նամակում Մանուկյանը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված «ծայրահեղ վտանգավոր իրավիճակի, խարխլված անվտանգային համակարգի» կապակցությամբ եւ շարունակվող զիջումներով ու կորուստներով՝ «պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: