Նա ներքին ահաբեկչություն է հրահրել. Լեդի Գագան պահանջում է պաշտոնանկ անել Թրամփին
Մի շարք աստղեր հանդես են եկել Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու կոչերով: Նրանց թվում է նաև հայտնի երգչուհի Լեդի Գագան, որը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուն և հրահրողը Թրամփն է եղել։
«Հույս ունեմ՝ մենք կենտրոնանալու ենք Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց հայտարարելու վրա, որպեսզի Կոնգրեսը սահմանադրական լիազորություններ ունենա նրան հետագայում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու համար․ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը չի զրկի նրան այդ հնարավորությունից։ Նա ներքին ահաբեկչություն է հրահրել։ Դեռ որքա՞ն բռնություն պետք է տեղի ունենա։ Այդ ամենն ահաբեկչություն էր»,- գրել է Գագան։