Ռուս-թուրքական հնարավոր բախում Իրաքում
Թուրքական ավիաուղիները դադարեցրել են հյուսիսային Իրաք կատարվող թրիչքները, այս մասին տեղեկացնում է Թուրքական haberturk գործակալությունը: Հյուսիսային Իրաքի Էրբիլ և Սուլեըմանիյե քաղաքների օդանավակայանները երկու օրով`դեկտեմբերի 7-8-ը, դադարեցրել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները: Օդանավակայաններից ստացված տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի պահանջով երկու օրով դադարեցրել են հյուսիսային Իրաքում թռիչքները, քանի որ ռուսական ուժերը պատրաստվում են հատուկ գործողությունների:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան, առանց իրաքյան իշխանությունների հետ համաձայնեցման, զորք է մտցրել հյուսիսային Իրաք, որից հետո Իրաքի վարչապետը պահանջել էր անհապաղ դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից և 48 ժամ ժամանակ էր տվել թուրքական կողմին: Նա նաև հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իրաքյան կողմը կդիմի Ռուսաստանի օգնությանը: