Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Փաշինյանը խուսափում է Արցախի պաշտպանության բանակի մասին հարցերին ուղիղ պատասխանել. Hetq.am

Hetq.am–ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ համաձայնության է եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ, խուսափում է կոնկրետ պատասխան տալ Արցախի բանակին վերաբերող հարցերին:

Դեկտեմբերի 16-ին, երբ ադրբեջանցիներն արդեն (դեկտեմբերի 12-ին) գրոհել ու գրավել էին Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող վերջին գոտին՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, ու ինչպես հետո պարզվեց, սպանել էին 9 հոգու եւ գերի վերցրել 64-ին, վարչապետին մի քանի հարց էինք ուղղել Արցախի շուրջ իրավիճակի եւ Հայաստանի սահմաններին վերաբերող խնդրի մասին:

Թե անցած դեկտեմբերին իրար հակասող ինչ հայտարարություններ են արել պետական մարմինները նույն Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կատարվածի վերաբերյալ, անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Այս անգամ կանդրադառնանք երկու հարցի, որոնք, ի թիվ մյուսների, ուղղել էինք վարչապետին:

Հարցերից առաջինի համար հիմք էին ծառայել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում իրականացրած սադրանքից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունները: Չնայած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 1-ին կետով ամրագրվել էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին խախտեց այդ կետն ու գրոհ ձեռնարկեց Խծաբերդի եւ Հին Թաղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Դրանից հետո ադրբեջանցի պաշտոնյաների արդարացում-հիմնավորումն այն էր, թե իբր այդտեղ գտնվում էին ոչ մեկին չենթարկվող զինյալներ, ինչը թշնամուն բնորոշ ակնհայտ կեղծիք էր, մյուս կողմից էլ՝ հակասելով իրենք իրենց, ադրբեջանցիները շեշտը դրեցին եռակողմ հայտարարության 4-րդ կետի վրա՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այսինքն՝ թշնամին նաեւ այս կերպ էր արդարացնում իր կողմից էսկալացիան՝ հայկական զորքը պիտի դուրս բերվի ԼՂ-ից:

Փաշինյանը ստորագրել է մի թղթի տակ, որը շատ մեծ խնդիրներ է ստեղծում ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի համար: Ի՞նչ է նշանակում դուրս բերվող «հայկական զինված ուժեր». արդյո՞ք խոսքը ՀՀ զինուժի մասին է, թե՞ (նաեւ) Արցախի պաշտպանության բանակի: Սա մի կետ է, որն արդեն շահարկվում է թշնամու կողմից: Երկրորդ՝ հայտարարության մեջ կողմեր են համարվել Ադրբեջանն ու ՀՀ-ն, եւ թղթի վրա նշվել է, որ նրանք կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում. այսինքն՝ միմյանց դեմ կռվել են Հայաստանն ու Ադրբեջա՞նը, եւ վերջինիս միջազգայնորեն ճանաչված տարածքներում եղել է մեկ այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության բանա՞կը: Սեփական ձեռքով էլ ինչպե՞ս կարելի է ամրապնդել թշնամական պրոպագանդայի կողմից տարիներ շարունակ մատուցվող թեզն այն մասին, թե իբր սա տարածքային հակամարտություն է, ու Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի մի մասը: Փաշինյանի ստորագրությամբ այս հայտարարությունը հետագայում ադրբեջանցիներն անընդհատ կարող են իբրեւ ՀՀ իշխանությունների «խոստովանություն» մատուցել, եթե, իհարկե, արդեն չեն անում:

Եվ այսպես՝ մեր հարցերից մեկը վարչապետին հետեւյալն էր:

Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությունը մեկնաբանում է 4-րդ կետի տրամաբանությամբ, այն է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Արդյոք սա նշանակում է, որ ԼՂՀ-ում հայկական ուժեր չպիտի լինեն: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այս կետը, որը նման մեկնաբանության տեղիք է տվել: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել հայտարարությունը ստորագրելիս («ըմբռնում» տերմինը շրջանառության մեջ դրեց հենց ինքը՝ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում, երբ հայտարարեց, թե Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածների մասով, ըստ նրա, բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում. ինչպես շուտով պարզվեց, խոսքը, պարզ լեզվով ասած, այդ հատվածները թշնամուն հանձնելու մասին էր, ինչն էլ արվեց դեկտեմբերին):

Ահա, թե դեկտեմբերի 30-ին ինչ է պատասխանել Ն. Փաշինյանի աշխատակազմը մեր հարցին:

Ինչպես բազմիցս արդեն նշել է ՀՀ վարչապետը, եռակողմ հայտարարությունը պարունակում է ինչպես հստակ գործողություններ եւ պարտավորություններ ենթադրող, այնպես էլ որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր: ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահական առաքելության պատասխանատվության գոտում իրենց տեղակայումը, եւ դրան զուգահեռ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են իրականացնել մարտական ծառայություն:

Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ Արցախի ՊԲ-ի վերաբերյալ կոնկրետություն չկա, ու վարչապետի աշխատակազմն էլ խոստովանում է, որ կան «որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր»:

Ինչպիսի՞ն է լինելու ԼՂՀ պաշտպանության բանակի ապագան: ԼՂՀ-ն բանակ ունենալու՞ է: Ի՞նչ եք պայմանավորվել այս ուղղությամբ Պուտինի եւ Ալիեւի հետ թեկուզ բանավոր: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել այս հարցով:

Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է Արցախի պաշտպանությանն ուղղված իր գործառույթները:

Սա էլ ոչինչ չասող պատասխան է, որն ապացուցում է ՊԲ-ի շուրջ առկա անորոշությունը»: