Ճապոնիայի հզորագույն հրաբուխը կարող է նորից ժայթքել
Ճապոնիայի Կումամատո պրեֆեկտուրայի Կյուսյու կղզում ակտիվացել է երկրի խոշորագույն Ասո գործող հրաբուխը, այդ մասին հաղորդում է TASS-ը: Արդեն ակնառու է, թե ինչպես է ծուխ ու մոխիր արտանետվում:
Երկրաբանների տվյալներով՝ ծխի սյունը 700 մետր է:Սակայն դեռևս հրահանգ չկա մերձակա շրջաններից մարդկանց տարհանելու և ավիաչվերթները չեղյալ հայտարարելու մասին:
Տեղեկացնենք, որ Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից է, որի ժայթքումները գրեթե միշտ մարդկային զոհեր պատճառ են դարձել: 1997 թվականին 2 զբոսաշրջիկ մահացել են ծծմբային գազից թունավորվելու հետևանքով:
Վերջին անգամ հրաբուխը ակտիվացել է 2011 թվականին: