Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր մարդիկ ենք մենք։ Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ ԱՄՆ-ը և մյուսները, առանց մեզ էլ իրենց հարցերը կլուծեն։ Շատ մոտ ապագայում, մեր տարածաշրջանում բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենալու, որից երկիրն անվնաս, նույնիսկ որոշ առումով շահեկան դուրս բերելու համար, մեզ նորմալ կառավարություն է պետք։ Մենք հիմա մի գերխնդիր ունենք. ամեն գնով փոխել Նիկոլին ու իր այլանդակված կառավարությանը, որը ձեռնտու է միայն ադրբեջանին։

Այլ հարցերի, մանր-մունր ներքաղաքական ինտրիգների, Նիկոլի համար իշխանություն ձգձգող մանևրների ժամանակ մենք չունենք։ Որովհետև՝ Նիկոլի հետ, Հայաստանն ամբողջովին տրորված և ուժաքամված է լինելու։ Սա ենթադրություն չէ, սա մեր աչքի առաջ, քայլ առ քայլ, ամեն օր տեղի ունեցող փաստեր են։ Լրջանալ ու վճռական գործի անցնել է պետք։ Վստահ եմ, որ եթե ընդդիմությունը մի քանի հստակ գործողություններով հանդես գա, հազարավոր մարդիկ ինքնաբուխ միանալու են Հայաստանը փրկելու (բառիս բուն իմաստով փրկելու) գործին։

Նիկոլին պետք է ասել. «...դու Հայաստանին պետք չես, Հայաստանը քո կարիքը չունի։

Բոլոր հնարավոր վնասները մեր երկրին արդեն հասցրել ես, և մենք չենք ցանկանում վերջնականապես կործանվել։ Մենք սխալվել ենք, որ քեզ հավատացել ենք, և պատրաստ ենք, գոնե հիմա ուղղել մեր սխալը»։ Նիկոլի իշխանության գալու (զավթելու) հարցում շատերս ունենք մեր սխալները. մասնավորապես՝ թույլ տվողները, աջակցողները, հավատացողները, քվեարկողները, գովաբանողները, համագործակցողները և այլն։ Բայց կյանքում յուրաքանչյուր սխալ ունի ուղղվելու հնարավորություն, քանի դեռ ուշ չէ։

Խայտառակ կապիտուլյացիայից ու Արցախի մեծ մասը ծախելուց հետո, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլը մեզ ներքաշելու է նոր ռեգիոնալ պատերազմի մեջ։ Դա այսօր արդեն երևում է շատ պարզ։ Կամ, որպես կապիտուլացված ղեկավար, պետք է հանձնի ամբողջ Սյունիքը, կամ Հայաստանը շատ մոտ ապագայում պատերազմելու է Սյունիքի համար։ Այս ամենից խուսափելու միակ ձևը՝ կապիտուլացվաց և ադրբեջանին հպատակված Նիկոլից օր առաջ ազատվելն է։ Այլապես, երբ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, այլևս գոյություն չունենա, Նիկոլն ինքն է հրաժարական տալու, և քմծիծաղով հեռանա՝ թքած ունենալով յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու» գոյության վրա։

Ցավն այն է, որ մեր ազգի մեծ մասը շատ լավ հասկանում է այս պարզ ճշմարտությունը, բայց ամեն մեկը մի պատճառ գտնում է պայքարի դուրս չգալու համար։ Մեկին նախկինները դուր չեն գալիս, մյուսին՝ միտինգի ելույթները, երրորդին՝ թեկնածուները, չորրորդին՝ եղանակը, հինգերորդին՝ միտինգի բեմում կանգնածներից ոմանք և այլն։ Այս մտածելակերպը փակուղի է, որից տուժելու ենք բոլորս՝ մեկ առ մեկ։ Նիկոլը հասցրել է ցույց տալ, որ ամենավախկոտ կերպարներից է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ամեն ինչի։

Եթե մի երկրի ղեկավար, սեփական վախերի դիմաց պատրաստ է հողեր հանձնել, այդ ղեկավարից վաղուց պետք է ազատված լինեինք։ Մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլը դեռևս զբաղեցնում է վարչապետի կաբինետը, այլ ոչ թե քննչական մեկուսարանը»։