Համացանցում հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի անվտանգության աշխատակցի կողմից ցուցարարի սպանության տեսագրությունը
Դոնալդ Թրամի աջակիցները, կոտրելով Կոնգրեսի շենքի դռները, ներխուժել էին շենք: The Washington Post-ը հաղորդում է, որ շենքում եղած պաշտոնյաներին պահեստային մուտքով էվակուացրել են:
Անվտանգության աշխատակիցների և ցուցարարների բախումների ժամանակ զոհվել են քաղաքացիներ։ Համացանցում հայտնվել է բախումներից մեկի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անվտանգության աշխատակցի կողմից ցուցարարի սպանության տեսագրությունը:
Սպանված ցուցարարին դուրս են բերել Կոնգրեսի շենքից:
Հաղորդվում է, որ Վաշինգտոնի ազգային գվարդիայի բոլոր 1100 սպաները ուղարկվել են Կոնգրեսի շենք: